Categories: ARMENIANEWS

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն …

Ազգային ժողովն, ինչպես հայտնի է, չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պիտի պետականորեն ապահովվեր այնպես, ինչպես ապահովվում է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը: Եվ ընդդիմադիր քաղաքական շրջանակները շտապեցին սա ներկայացնել որպես «անաստվածություն», «աղանդավորների հաղթանակ», «ազգային ինքնության հիմքերը խարխլելու փորձ» եւ այլն:

Իրականում բուն խնդիրն, իհարկե, բյուջեի հաշվին լրացուցիչ մի քանի (կամ մի քանի տասնյակ) թիկնապահներ պահելը չէ, խնդիրը շատ ավելի խորն է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հասարակության մեջ բացարձակ եւ անառարկելի հեղինակություն ունենային, որեւէ իշխանություն (անգամ հասարակության լիակատար աջակցությունը վայելող) չէր համարձակվի չընդունել այդ նախագիծը եւ դրանից հետո դուրս գալ «մարդամեջ» ու նայել մարդկանց աչքերին: Ավելին՝ դա անգամ քննարկման առարկա չէր դառնա. նախագիծը կներկայացվեր եւ կընդունվեր առանց որեւէ առարկության: Այսինքն՝ իրականում բուն խնդիրն այն է, թե ինչո՞ւ Եկեղեցին ու Կաթողիկոսն այդպիսի անառարկելի հեղինակություն չունեն:

Այո, տոտալիտար աղանդներն «աշխատել են» այդ ուղղությամբ, այո, քիչ չեն արտաքին ուժերը, որոնք կցանկանային թուլացած տեսնել այդ կարեւորագույն ազգային ինստիտուտներից մեկը, բայց խոստովանենք, որ հիմնական պատճառն այնուամենայնիվ ներսում է: Արդյո՞ք Եկեղեցին ինքը ամեն ինչ արել է՝ հասարակության կյանքում առանցքային դերակատարում ստանձնելու եւ անառարկելի հեղինակություն վայելելու համար:

Հայաստանում տարիներ շարունակ ընտրություններ են կեղծվել, հարյուրավոր անմեղ մարդիկ են հայտնվել բանտերում, հազարավոր ընտանիքներ կորցրել են ունեցած-չունեցածն ու արտագաղթել, երկիրը թալանվել է ահավոր դաժանությամբ… Քանի՞ անգամ եք տեսել, որ Եկեղեցու ներկայացուցիչները խոսեն այս խնդիրների մասին, քանի՞ բարձրաստիճան հոգեւորական եք տեսել իշխանություններից կամ օլիգարխներից հալածված խեղճուկրակների կողքին: Չեք տեսել: Փոխարենը՝ տեսել եք բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների կողքին՝ ծանրումեծ, հանդիսավոր, ավելի հաճախ՝ որպես պարտադիր ատրիբուտ: Արդարացումն էլ միշտ պատրաստ է եղել՝ Եկեղեցին, հասկանում եք, պետությունից անջատված է, հետեւաբար՝ քաղաքական ու տնտեսական գործընթացներին չպիտի մասնակցի: Բայց՝ տնտեսական «գործընթացներին» լավ էլ մասնակցել է (քանի՞ բարձրաստիճան հոգեւորականի գիտեք, որ լուրջ բիզնեսներ չունենա):

«Եկեղեցին պետությունից անջատված էե փաստարկն իսկապես լավ արդարացում է. ազատում է պետության հոգսերը կիսելու պատասխա-նատվությունից: Որեւէ մեկն էլ չի կարող հարցնել, օրինակ, թե վերջին տասնամյակներում Հայաստանում քանի՞ տասնյակ նոր եկեղեցի է կառուցվել, որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով, եւ քանի՞ ժամանակակից տանկ կամ, ասենք, ռազմական ինքնաթիռ կարող էր ձեռք բերել այդ գումարով պատերազմող երկիրը: Հասկանալի է, որ հոգեւոր արժեքները նույնպես չափազանց կարեւոր են, բայց ժողովրդի հավատքը եկեղեցիների թվով չի ամրանում, այլ եկեղեցականների անբասիր կերպարով: Քանի՞ բարձրաստիճան հոգեւորական եք տեսել, որոնց հիմնական հոգսը Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելն է: Եվ որքանո՞վ է արդարացի, որ պետությունից անջատված Եկեղեցու առաջնորդը պետությունից անվտանգության ապահովում ակնկալի:

Խնդիրը, կրկնում ենք, Կաթողիկոսի անվտանգության ապահովումը չէ (առավել եւս, որ վստահ ենք՝ այդ հարցն այսպես թե այնպես ինչ-որ ձեւով կկարգավորվի, եւ Կաթողիկոսը հաստատ անպաշտպան չի մնա): Խնդիրն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերջապես պիտի հետեւություններ անի այս ամենից եւ գիտակցի, որ ազգային-պետական կյանքում իրեն վերապահված դերը թեեւ տրված է ի վերուստ, բայց ենթադրում է ամենօրյա ջանք՝ վերահաստատելու համար ի վերուստ տրված այդ իրավունքը:

Իսկ Ազգային ժողովն, իհարկե, ճիշտ կաներ, եթե առանց անգամ քննարկելու Կաթողիկոսի անվտանգությունը պետականորեն ապահովելու մասին օրենքն ընդուներ: Թեկուզ՝ «ավանսով»: Այն ակնկալիքով, որ Եկեղեցին համապատասխան եզրակացություններ կանի եւ ի վերջո կկանգնի այնտեղ, որտեղ պարտավոր է կանգնել՝ ժողովրդի կողքին:

Ինչպես որ սահմանված է ի վերուստ:

Արմեն Բաղդասարյան

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago