"

ԱԶՆԻՎ ՈՒ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅՐԵՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԻՄՔ ՈՒՆԵՑՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Posted on February. 12. 2019

…Կաթողիկոսի կողմից իր միա-պետության չարաշահման և շատ ուրիշ կարևոր խնդիրների մասին ես երկու ծավալուն նամակ էի ուղարկել Գարեգին Բ-ին 2005 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամսիներին, երբ դեռ մայրավանքի գործող միաբան էի և դոկտորական թեզիս պատրաստման համար գտնվում էի Մյունսթերի համալսա-րանում:

Բացի դրանից, Մայր Աթոռն ու Գերագույն Հոգևոր Խորհուրդը այդ ժամանակաշրջանում ստացել էին գերմանահայ մի քանի եկեղեցական համայնքների և մեր թեմի սարկավագաց ամբողջական դասի գրավոր դիմում-ները, որպեսզի ներկայիս վեհափառն ու իր խորհրդականները մեկնաբանեն, թե ինչպես կարելի է «հայրապետական տնօրինությամբ» կարգալույծ հռչակել ծառայասեր և ուսյալ հոգևորական-ներին:

Գերմանիո հայոց առաջնորդը (խոսքը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին է) նույնպես բազմիցս ջանացել էր այս մասին խոսել կաթողիկոսի հետ և բացատրություն ստանալ կատարվող

                   անօրենության վերաբերյալ: Ցավոք, մի քանի տարի առաջ, Սբ. Էջմիածինն արհամարեց մեր այդ բոլոր հարցումները:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ նաև շատ ուրիշ հոգևորականների և ճեմարանական ուսանողների անհիմն վտարումներից հետո, բազմաթիվ նման դիմումներ ու բողոքներ են հղվել Գարեգին Բ-ին:

Նրան այսպիսի խնդիրների մասին գրել ենք թե՛ տեղական և թե՛ սփյուռքի տարբեր համայնքերից, թեմական վարչություններից, անհատ բարերարներից ու հավատացյալներից շատերը, սակայն բոլորն էլ առ այսօր անպատասխան են մնացել:

Փաստորեն, մեր ազգային արժեքների ու հավատքի պահպանիչ կենտրոն համարվող Մայր Աթոռը նման կարևոր հարցում պարզապես անարգում է իր ժողովրդին:

Հակառակ դրան` պետք է սակայն խոստովանել, որ մեր ներկայիս եպիսկոպոսների մեծամասնությունը միշտ էլ համաձայն է եղել այն մտքի հետ, որ հոգևորականներին ու ճեմարանների սաներին պատժելու խնդիրը անհրա-ժեշտ է բոլորովին այլ, այսինքն` մարդ-կային ու քրիստոնեավայել ձևով լուծել:

Բայց միևնույն է, մեր առաջնորդնե-րից ոչ մեկը մինչ այժմ չի համարձակվում այս հարցի մասին հրապարակայնորեն որևէ բան ասել կամ ինչ որ մի գործնական քայլ կատարել…

Մեր եկեղեցու հրամանատարները, միևնույն է, շարունակելու են լռել: Նրանցից ոմանք վախենում են Վեհափառի հալածանքից, իսկ մյուսներն էլ կարծում են, թե, անկախ տվյալ գահակալի թերի հատկանիշներից և կոպիտ սխալներից, ամենքս պարտավոր ենք հարգել նրա քահանայապետական Սբ. Օծումն ու կուրորեն հնազանդվել իր բոլոր անհասկանալի որոշումներին:

Այսպիսով, մենք ինքներս հայ եկեղեցում շարունակում ենք կենդանի պահել ստալինյան դարաշրջանին բնորոշ «վերամբարձ անձի պաշտամունքը», կամ ավելի ճիշտ կլիներ ասել` կարևոր աթոռ ունեցող մահկանացու մարդուն իբրև կուռք պաշտելու մոլուցքը:

Դժբախտաբար այս շողոքորթ տիպի բարձրաստճան հոգևորականները պարզապես մոռանում են, որ ազգի նվիրատվություններով կրթված և հետո ինչ-ինչ պատճառներով եկեղեցուց վտարվող քահանաները նույնպես մյուռոնով օծված Աստծո սպասավորներ են:

Մենք շարունակում ենք այդ սրբազան խորհուրդը կրել մեր ճակատներին` հակառակ մի պարզ թղթի կտորի վրա գրված «հայրապետական բարձր տնօրինությամբ» կարգալույծ հռչակվելու հրահանգին, որով մեզ կարծես թե փորձում են ինչ որ մի հետամնաց կոմունիստական հիմնարկից ընդմիշտ հեռացնել:

Շատ մեծ ցավով ու դժվարությամբ կարելի է հաշտվել այն փաստի հետ, որ դեռ ողջ մնացած ազնիվ ու հարգարժան առաջնորդ հայրերը ներկայումս զրկված են իրենց առաքելական հիմք ունեցող իշխանությունից:

Եթե կաթողիկոսի կողմից նրանց արգելվել է անգամ իրենց իսկ թեմերում սեփական նախաձեռնությամբ քահանայական օծում կատարելն, ապա էլ ինչպե?ս կարող են այդ խեղճ մարդիկ իրենց իրավունք վերապահել պաշտպանելու կարգալույծ հռչակվող աքսորյալներիս:

 Սա նշանակում է, որ իզուր ենք մենք նրանցից որևէ օգնություն կամ հովանավորություն սպասում, քանի որ իրենք էլ մեր պես կամ մեզանից շատ ավելի տխուր վիճակի մեջ գտնվող թշվառներ են:

Ուրեմն, այնպես է ստացվում, որ մեր միակ բժիշկը կարող է ժամանակը լինել: Հավանաբար բոլոր նմանատիպ հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, եթե հաջորդ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը կրկին չմեղանչի Աստծո դեմ` միջամտելով եկեղեցու գործերին, և ամեն գնով նորից չփորձի առաջ մղել իր նախասիրած թեկնածուին:

Հույսով եմ, այդ պարագայում մեր եպիսկոպոս հայրերն ու իրենց թեմական պատգամավորները կկարողանան ազատ խղճով ընտրել իսկապես արժանի և ամենակարևորը` հավատացյալ մի անձնավորության, որը կդառնա մեր տառապյալ ազգի 133-րդ հայրապետն ու պատվով կհովվի իրեն վստահված հոտը:

Հայր Գարեգին Հարությունյան

Սուրբ Էջմիածնի նախկին միաբան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *