"

ԻՄ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ

Posted on February. 17. 2019

Բարև Ձեզ իմ շատ սիրելի հայրենակիցներ,
Ես Վահեն եմ: Ապրում եմ Եվրոպայում արդեն շուրջ 9 տարի: Հայաստանում վերջապես տեղի ունեցավ հեղափոխություն, ինչի համար  մենք անսահման ուրախ ենք: Բայց մի շատ կարևոր հարց կա, որի մասին ուզում եմ բարձրաձայնել ու կիսվել Ձեզ հետ իմ տեսակետով:
Ապրելով Եվրոպայում` մենք սովոր ենք տեսնել անԱստված մարդիկ, Աստծո և Աստծո խոսքից հեռու: Սակայն այս դեպքում խնդիրը Եվրոպան չէ, խնդիրը մեր հայ ազգն է, հայ ժողովուրդը, որը կամաց-կամաց հեռանում է իր հավատքից: Մենք ունենք հոգևոր հայրեր, ունենք Գարեգին Բ, որի օրոք շատ շատերը հեռվացել ու հեռվանում են հավատքից, Հայ Առաքելական եկեղեցուց, այն եկեղեցուց, որը շուրջ 2000 տարի մեզ պահել ու պահպանել է, և մեր գոյության գլխավոր հենասյունն է: Հասկացեք, մեզ պետք են այնպիսի հոգևոր հայրեր, որ մարդկանց քարոզեն, որ դավաճանությունը մեղք է, հինգ անգամ ամուսնանալ-բաժանվելը մեղք է, գողություն անելը մեղք է, 15-16 տարեկանից պոռնկություն անելը մեղք է, ագահությունը մեղք է, սպանելը մեղք է, փողը պաշտելը մեղք է, ծնողից հեռվանալն ու ծնողի դեմ չարանալը դա մեղք է, աբորտ անելը մեղք է, հպարտությունը մեղք է…
Մեզ պետք են այնպիսի հոգևոր հայրեր, որ քարոզեն մեր հավատքն այնպես, որ մենք չմտնենք եկեղեցի ուղղակի մտնելու համար, այլ մտնենք, որովհետև ուզում ենք ճանաչել Աստծո խոսքը:
Եվրոպայի եկեղեցիներում շատ դժվար է տեսնել երիտասարդներին, որովհետև նրանց այցելության տեղերը հիմնականում ակումբներն են, ինչը Հայաստանում շատ արագ տեմպերով իրականություն է դառնում:
Ուղերձս Գարեգին Բ-ին.
Խնդրում եմ հեռացեք, թողեք, որ հայ ազգը Աստծո ժողովուրդ մնա: Քահանաներին հրահանգելով, որ սոցցանցերում ձեր գովքը անեն` դուք ուղղակի ժամանակ եք վատնում: Գոնե դուք ամենալավը պետք է իմանայիք ու պատկերացնեին, որ ամենակարող Աստծո աչքից ոչինչ չի վրիպում:
Թող Աստված ների բոլորիս մեղքերը, և պահի ու պահպանի մեր Հայ ազգը և Հայրենիքը,,,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *