Categories: ALLFRANCE

Ամենայն Հայոց կաթողիկոսը քաջություն չունեցավ իր հարազատ եղբոր ` մանկապղծության հետ կապված փաստված լուրի հիման վրա հայրապետական քաջ որոշում ընդունել

2016-05-10
Նամակ խմբագրությանը

Հարգելի խմբագիր,
Ուղարկում ենք պատաս-խանը Մայր Աթոռի մեկնա-բանության՝ Եզրաս սրբա-զանի մանկապղծության հետ կապված, պիտի խնդրեի զետեղեք ձեր թերթում, որպե-սզի ժողովուրդը իմանա իրա-կանությունը։
Մամուլից կարդացինք Մայր Աթոռի արձագանքը կաթողիկոսի հարազատ եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մանկապիղծ՝ «պեդոֆիլ» լինելու վերաբերյալ հոդվածը, որ տեր Վահրամ քահանան համարում է հիմարություն:
http://www.usarmenianews.com/am-n-2327.html
Ըստ երևույթին, տեր հայրը շատ լավ տեղեկացված չէ այդ օրերին Գևորգյան ճեմարանի մեջ կատարված դեպքերին կամ միտումնավոր անտեղյակ է ձևանում: Բայց բավական է, որպեսզի հետաքրքրվի Եզրաս սրբազանի համակուրսեցիներից իրենց վերաբերմունքի մասին նրա հանդեպ, ու կհամոզվի, որ որևէ մեկը գրեթե չկա, որպեսզի արգահատանքով չպատմի այն անբարոյությունների մասին, որ միշտ գործել է Եզրաս սրբազանը:
Ի դեպ, կհամոզվի նաև, որ գրվածը ոչ թե հիմարություն է, այլ կատարյալ ճշմարտություն: Մենք պարզապես ուզում ենք տեր հորը իմաց տալ, որ այն ուսանողը, որին պղծել է Եզրաս սրբազանը, և որին պայմանականորեն անվանում ենք «Մարչելո»՝ չցանկանալով այդ մարդուն հիշեցնել իր սոսկալի ապրումները, այսօր հոգևորական է և ծառայում է արտասահմանի թեմերից մեկում: Սա՝ իմիջիայլոց:
Ափսոս, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կտրիճ աշխարհիկ անունը կրելով, քաջությունը չունեցավ իր հարազատ եղբոր մասին, մանկապղծության հետ կապված փաստված լուրի հիման վրա, հայրապետական քաջ որոշում ընդունելու և ներողություն խնդրելու, իր եղբորը հոգևորականի կարգից հեռացնելու համար, այսպիսով ապացուցելով, որ իրեն ևս հարազատ է այդ ախտը:
Ինքը՝ Գարեգին Բ-ն, շատ լավ գիտե իր եղբոր արարքները, որովհետև մեր նկարագրած դեպքը ո՛չ առաջին և հաստատապես ո՛չ էլ վերջին դեպքն է: Ըստ հավատացյալների մեջ պտտվող լուրերի, այսպիսի դեպքերը հասնում են տասնյակների:
Մեր պահանջն այն է, որպեսզի կաթողիկոսը նախ ներողություն խնդրի հավատացյալ ժողովրդից ու պատժի իր եղբորը և կարգալույծ անի հոգևորականին ու սովորական մարդուն անգամ՝ այլասերված կյանք վարելու համար:
Մեր ունեցած տեղեկության համաձայն, «Մարչելոյի» բարեկամները պատրաստվում են դատական և իրավաբանական ատյանների մեջ բողոքել Եզրաս սրբազանի դեմ:
Եթե Գարեգին Բ-ն չսրբագրի իր կեցվածքը ու չպատժի իր եղբորը՝ կարգալուծելով ու հեռացնելով եկեղեցուց, և չմոռանա հրաժարական տալ հայրապետական աթոռից, շուտով ի հայտ կգան նոր փաստեր, և իրավական հետապնդումներով միջազգային դատարաններում պիտի խայտառակվի այս դեպքում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Այս ձևով վերջապես չարը կհեռանա հայոց աշխարհից, և վերջապես մեր բազմաչարչար ժողովուրդը կազատվի ու կունենա փայլուն և լուսավոր ապագա։
Հուսով ենք, որ Գարեգին Բ-ն, իր աշխարհիկ Կտրիճ անունի տերը լինելով, ուշքի կգա ու կսրբագրի իր սխալը:
Այս առիթով նաև մեր խոսքն ուղղում ենք Հայաստանի իշխանությանը և իրավական մարմիններին, որպեսզի իրենք ևս սկսեն իրավական ընթացք այս հարցի կապակցությամբ և պատժեն հանցագործ մանկապիղծին ու նրա հովանավորին։ Մենք գիտենք, որ մեր երկրի համար ծանր վիճակ է այսօր, սակայն այս ախտը շարունակվելու դեպքում վտանգի մեջ կհայտնվեն մեր երկիրն ու նրա անվտանգությունը, ինչպես նաև մեր ազգային բարոյականության խնդիրը:
Կանխահայտ շնորհակալությամբ՝
Պողոս Չուրուքյան, Փարիզ, Ֆրանսիա

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago