"

Երբ որ հայ քրիստոնեությունը առաջին հերթին սկսվում է կորցնել իր ուժը.Արթուր Մեսչյան

Posted on February. 25. 2019

Բայց հարցը նա է, երբ որ քրիստոնեությունը և հայ քրիստոնեությունը առաջին հերթին սկսվում է կորցնել իր ուժը, երբ որ եկեղեցին դառնում է զուտ մի վայր, հարսանյաց հանդեսը անցկացնելու համար, եկեղեցին սկսում է կորցնել իր դերը:
Մեզ համար դա մահ է:
Ինձ համար՝ դա մահ է, որովհետև եկեղեցին ինձ համար, կրկնում եմ դա ահռելի մեծ համալիր է: Դա՛ մեր երկիրն ա, դա՛ մեր հոգևոր աշխարհն ա, դա՛ մեր ժողովուրդն ա: Մեր ժողովրդի համար չի եղել հասկացողություն, սա եկեղեցիա, սա ժողովուրդ ա, ո՛չ.
– Եղել ա ժողովուրդ, որի մեջ եղելա՛ եկեղեցին:
Ես հոգնել եմ եկեղեցիներից, որի մեջ՝ Աստված չկա:
Ես հոգնել եմ հոգևորականներից, որոնք հավատացյալ չեն, ո՛չ միայն հավատացյալ Աստծուն, դրանք չեն սիրում էն մարդուն, ում որ օրհնում են: Չեն սիրում է՛ն երեխաներին, ում բռնում են ձեռքի մեջ:
Եվ իմիջիայլոց, կապ չունի, ինչ ուղղության եկեղեցի ա, և գիտես ինչն ա հարցը, էն կորուստը, որ մենք տալիս ենք, հիմա էդ որ, էդ երիտասարներին, կորուստը սարսափելի մեծ ա, որովհետև ցավոք սրտի, գիտես, որ դա լավագույն շերտերի տղաններն են, որոնք գնում են էդ ուղղությամբ, որովհետև նրանք ապրել են մի շատ ողբերգական մի փուլ՝ հիասթափություն:
Տղերք ջան, շատ ներողություն, մենք եթե հայրենասեր ենք, մենք ինչից ելնելով ենք հայրենասեր. օդից հայրանասիրություն չի գալիս, ես չեմ հավատում դրան:
– Առանձնապես հայ լինելը շատ դժվար բան ա: Շատ հեշտ ա լինել ամերիկացի, շատ հեշտ ա լինել իտալացի, հեշտ ա լինել հրեա, հույն, հեշտ է լինել…
– Հայ լինելը սարսափելի դժվար ա՜…
Որովհետև հայ լինելու համար, հայ հայրենասեր լինելու համար, պետք է ունենալ սարսափելի մեծ ՀՈԳԻ, որ կարողանաս հայ պատմությունից ելնելով հանելով.
– Ամբողջ թույնը, ամբողջ վատը, ամբողջ սխալը, զտես քո համար է՛ն, ինչ որ տվել են մեր ազգը, և սիրելով դա` դառնաս հայրենասեր…
Ես մենակ մի տուն ասեմ, իմ երգից.
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները ի՛մ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաներ,
Եվ եթե նույնիսկ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս Տեր…
Էսա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *