"

ԳԱՐԵԳԻՆ Բ-ի ԱՄՆ ԿՑՈՐԴ ՀՈՎՆԱՆ ԴԵՐԴԵՐՅԱՆԻ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԸ ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՄԵՐԺՎԵԼ Է ԱՄՆ-ի ԿՈՂՄԻՑ

Posted on March. 4. 2019

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝ «ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ
USA Armenian Lifeի

Ամերիկացիները վայելում են մամուլի ազատությունը: Հայերը ներգաղթում են Ամերիկա այդ նույն ազատության համար: Այս հեղինակը եւս եկել էր Ամերիկա, որպես լրագրող՝ վայելելու նույն այդ ազատությունը:
Որպես հետաքննող լրագրող, ես հայկական եկեղեցու ամենաբարձր մակարդակներում բացահայտել եմ կոռուպցիան: Տպագրել եմ այդ բացահայտումներից որոշները՝ գրված տարբեր միջազգային հեղինակների կողմից: Իրականում կյանքս վտանգված է:
Որպես լրագրող, ես կշարունակեմ ի լուր աշխարհի խոսել մեր եկեղեցու կոռուպցիայի մասին: Ես կշարունակեմ հրապարակել հոդվածներ, որոնք գրված են աշխարհի տարբեր մասերում: Հուսով եմ, որ սա մեր եկեղեցու վերաբերյալ առողջ քննարկում կառաջացնի:
Վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններ առաջ բերեցին խոշոր սկանդալ, որը տեղի էր ունեցել 2016թ մայիսին՝ Նյու Յորքում, Արեւմտյան թեմի առաջնորդ արք. Հովնան Դերդերյանի մեղսակցությամբ:
Այս հեղինակին հրապարակավ վարկազրկելու, ճնշելու եւ լռեցնելու համար Դերդերյանը մտադրվել էր զրկել լրագրողին Ellis Island Պատվո մեդալից: Վստահված անձի միջոցով՝ նա պահանջել է «Ellis Island Պատվո մեդալ» միջոցառման կազմակերպիչներից այս պարգեւատրված անձից ետ վերցնել ամենահեղինակավոր պատվո մեդալը:  Դերդերյանը սպառնացել է վերադարձնել իր պարգեւը, եթե այդ լրագրողի մրցանակը ետ չվերցնեն:
Նրա մեղադրանքներն հետեւյալն էին, որ ամերիկահայ հետախույզ-լրագրողը «կեղծիքներ եւ սուտ տեղեկատվություն էր տարածել Դերդերյանի մասին»: Անհիմն լինելու պատճառով՝ նրա բոլոր պահանջները մերժվել էին, իսկ Աբո Չափարյանի մրցանակի արժանահավատությունը հաստատվել եւ պահպանվել էր: Նորմալ է, երբ թեկնածուին չեն պարգեւատրում եւ նա այդ մասին չի տեղեկացվում: Ուստի վնաս չկա: Բայց երբ թեկնածուն արժանացել է հավանության նման համաամերիկյան մրցանակի ու ճանաչման, ապա կարող է հիմնովին կործանարար լինել այն փաստը, եթե նրան զրկեն այդ մրցանակից: Ի պատիվ «Ellis Island Պատվո մեդալ» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչ, արդարամիտ պաշտոնյաների եւ համաամերիկյան էթնիկական կոալիցիոն կազմակերպության (NECO)՝ Դերդերյանի մեղադրանքները հերքվել եւ մերժվել են՝ պահպանելով Աբո Չափարյանի բարի համբավը:
Դերդերյանի՝ Աբո Չափարյանի «Ellis Island Պատվո մեդալ» ետ պահանջման սկանդալային փորձը պատասխանն էր Չաբարյանի այն երեք հոդվածների, որոնցում հեղինակը բացահայտել էր Դերդերյանի չարագործությունները: Համապատասխանաբար, 2015 թ. օգոստոսին «Արք. Հովնան Դերդերյանի միջամտությունը Արեւմտյան թեմում ՀՀ նախագահի քարոզարշավին» (կարդացեք այստեղ՝ http://www.armenianlife.com/2019/03/03/arch-hovnan-derderian-meddles-in-armenian-presidential-campaign-at-western-diocese-2/), 2015 թ. սեպտեմբերին մեկ այլ հոդված, «Կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը խախտում է հայկական եւ ամերիկյան սահմանադրությունները» (կարդացեք այստեղ՝ http://www.armenianlife.com/2019/03/03/catholicos-karekin-iis-rep-arch-hovnan-derderian-violates-the-armenian-and-american-constitutions-2/)  եւ 2016 թ. Մայիսին՝ «Արդյո՞ք արք. Դերդերյանը հոգեւոր առաջնորդ է, թե՞ օսմանյան բռնակալ» (կարդացեք այստեղ՝ toman-despot-2/”>http://www.armenianlife.com/2019/03/03/is-archbishop-derderian-a-spiritual-leader-or-ottoman-despot-2/) տպագրվել են զույգ հրատարակություններ USA Armenian Life Magazine եւ հայալեզու ՀԱՅ ԿԵԱՆՔ շաբաթաթերթերում:
Երբ Դերդերյանի՝ ազատ մամուլի եւ խոսքի ազատության դեմ արհամարհելի գործողությունը ենթարկվել է լիակատար ձախողման, այս հոդվածի հեղինակը ոչ մի մերկացնող հոդված չի տպագրել կոռումպացված «հոգեւորական»ի վայրագությունների վերաբերյալ: Այլ կերպ ասած, այս լրագրողը ի սրտե ներել եւ մոռացել էր այդ ամենը: Նա որոշել էր առաջ շարժվել:
Այնուամենայնիվ, ամերիկյան կազմակերպության արդար պաշտոնյաների կողմից ամոթալի պարտություն կրելուց հետո, անազնիվ ու կասկածելի Դերդերյանը՝ Հայ Եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդը, համառորեն շարունակում էր ամեն գնով փորձել «ոչնչացնել» հայ-ամերիկյան USA Armenian Life Magazine-ի հրատարակությունը: Տարիների ընթացքում թերթի դեմ նրա չարագործությունները շարունակական էին: Մի շրջան, նա, ըստ էության, պահանջում էր բոլոր ամերիկահայ կազմակերպություններից բոյկոտել զույգ հրատարակություններ՝ USA Armenian Life Magazine եւ հայալեզու ՀԱՅ ԿԵԱՆՔ շաբաթաթերթերը, հույս ունենալով այդպիսով զրկել հրատարակություններին գովազդային վաճառքի եկամուտներից, ինչը, ինչպես հայտնի է, ազատ մամուլի ներկայացուցիչների համար կենսական նշանակություն ունի:
Որպես գրող, Էջմիածնում եւ Հայ եկեղեցու Արեւմտյան թեմի կոռուպցիան բացահայտելու իմ ազատ խոսքի իրավունքն իրականացնելու ժամանակ, ես հարձակման եւ ահաբեկման ենթարկվեցի: Դեկտեմբերի 23-ին, օրը ցերեկով, երեք սեւազգեստ տղամարդ դուրս եկան առաջնորդարանի շենքից դեպի փողոց (տե՛ս տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=srtn1r-F2nY) եւ բանավոր կարդացին մահվան սպառնալիքը: Եվ ամենավատն այն է, որ ոչ Հովնան Դերդերյանը, ոչ էլ Թեմական Խորհրդի կողմից որեւէ պաշտոնատար չդատապարտեց առաջնորդարանից դուրս եկած այդ երեք հաստավզերի կողմից հնչեցրած մահվան սպառնալիքը:
Բերբանկի ոստիկանության ժամանելուն պես՝ նրանք անհետացան եւ, չնայած տուժածի կողմից նրանց ճանաչելու փաստին՝ մինչ օրս տեղական եւ դաշնային իրավապահ մարմինները չեն կարողանում ձերբակալել կասկածյալներին եւ նրանց արդարության առջեւ բերել:
Ես ստիպված եմ շուրջօրյա պաշտպանություն վարձել իմ կյանքի համար, ինչը կապված է հսկայական ծախսերի հետ: Որտե՞ղ են կասկածյալները: Ո՞ւր են նրանք անհետացել: Արդյո՞ք նրանք «ներկրվել էին» հայաստանյան հանցավոր խմբավորումների որոշ օլիգարխների կողմից, որոնք կապ ունեն Գարեգին Բ-ի հետ: Եթե այո, ապա արդյո՞ք նրանք «ետ են ուղարկվել» իրենց հանցավոր առաքելությունը «հաջող ավարտին» հասցնելուց հետո:
Կալիֆորնիա Նահանգի Լոնգ Բիչի պետական համալսարանի քաղաքա-կանության բաժնի պրոֆեսոր Զ. Ս. Էնդրյու Դեմիրջյանը, գրել էր USA Armenian Life Magazine-ում Հունվարի 11-ին լույց տեսած հոդվածում. «Փոխարենը պարզունակ լինելու եւ սուր օգտագործել մամուլի հետ չհամաձայնելու համար, նախապատվությունը տվեք հզոր գրչին՝ մամուլի ներկայացրածը ուղղելու համար: Սուրհանդակին «կրակելը» հնագույն միջոց է, որն օգտագործվում էր աշխարհում բռնապետների եւ անպաշտպան քաղաքական գործիչների կողմից: Այս տեսակի պրակտիկան միջնադարյան է, եւ այն պետք է վերացվի Հայաստանի քաղաքակիրթ հասարակությունից եւ նրա հզոր Սփյուռքից»:
Իր «Ժողովրդավարությունը մահանում է մթության մեջ» վերնագրով հոդվածում նա շարունակում է. «Ընդհանրապես մամուլը պետք է պաշտպանված լինի որպես կառույց՝ պետական պաշտոնյաների եւ այլ դժգոհ քաղաքացիների հարձակումներից:… Այս իրավիճակը ներկայիս օրը կրիտիկական պահ է դարձնում հասարակությանը՝ անկախ մամուլի կարեւորության մասին իրազեկելու համար, որը ունակ է բացահայտել խնդիրները առանց կողմնակալության եւ լիարժեք թափանցիկորեն: Հայերը պետք է նույն բանն անեն, որպեսզի կրթեն այն մարդկանց, ովքեր դեռ «քարանձավային» մտածելակերպ ունեն»:
Պրոֆեսոր Զ. Ս. Էնդրյու Դեմիրջյանը եզրափակեց, որ. «Այն փաստը, որ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց ազատ մամուլի, անհերքելի ճշմարտություն է: Վստահ եմ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետեւորդները (ներառյալ՝ Դերդերյանը) ազատ են նրան նվիրված լինելու եւ նրա կերպարը պաշտպանելու մեջ: Նմանապես, պրն. Չափարյանը ունի անօտարելի իրավունք նրա մասին լուրեր հաղորդելու կամ նույնիսկ քննադատելու համար: Առանց լուրերի, մենք՝ մարդիկս, չեն տեղեկացվի իրադարձությունների եւ խնդիրների մասին, առանց կառուցողական քննադատություն, մենք վերջիվերջո կհետադիմենք. առանց մամուլի, մենք կհայտնվենք խավարի մեջ»:
Ապրելով դինամիկ ժողովրդավարության մեջ, այս լրագրողը, ինչպես բազմաթիվ այլ գրողներ, իրավունք ունեն առանց գրաքննության շրջանառել իրենց կարծիքը տպագիր տարբերակով, վայելել նույն Մամուլի ազատությունը ՝ Միացյալ Նահանգների Սահմանադրության Առաջին Բարեփոխմամբ հաստատված: Այս իրավունքը սահմանվում եւ երաշխավորվում է Միացյալ Նահանգներում, լրագրողների համար Առաջին Բարեփոխմամբ, որ ազատություն է տալիս տպագրելու՝ առանց պետական վերահսկողության: Դերդերյանն ու նրա համախոհները սխալմամբ մտածում են, որ մենք դեռ ապրում ենք Օսմանյան կայսրության գերիշխանության տակ, եւ որ նրանք կարող են բռնությամբ եւ անօրինականորեն լռեցնել իրենց քննադատներին‘ առանց վատ հետեւանքների, ոտնահարելով Խոսքի Ազատության ժողովրդավարական իրավունքները՝ հաստատված մեր Առաջին Բարեփոխումներով:
Ոխակալ Դերդերյան իր վրեժխնդրութան մեջ դաժան է եւ ոչ մի սահման չի ճանաչում նրա ոխակալությունը: Իհարկե, նա պատանդ է պահում Հայ եկեղեցու բարոյապես առողջ եւ հոգեւորապես նվիրված բազմաթիվ անդամների, ովքեր գտնվում են իր բացահայտ իշխանության չարաշահման ներքո:
Արդար, ողջամիտ հոգեւորականները շրջում են Արեւմտյան թեմում տագնապի մեջ՝ վախենալով խոսել՝ մտածելով իրենց գոյատեւելու մասին: Որպես ազատ լրագրող, ես այդպիսի սարսափով կամ վախով չեմ համակվում, եւ ես ազատ եմ, ինչպես նաեւ պարտավոր՝ համաշխարհային մասշտաբով հայտնել մեր եկեղեցու կոռուպցիայի մասին: Իմ իրավունքն է աշխարհի տարբեր անկյուններից այլ մարդկանց կողմից գրված հոդվածները հրատարակել: Հուսով ենք, դա կստեղծի առողջ բանավեճ մեր եկեղեցու եւ մեր ընդհանուր ապագայի մասին՝ որպես մարդ եւ որպես համաշխարհային հանրության անդամ:
Մամուլի ազատությունը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության Առաջին Բարեփոխման, ԱՄՆ-ում լրագրողներին երաշխավորում է տպագրություն՝ առանց պետական վերահսկողության: Իմ դեպքում դա նույնպես կիրառվում է առանց Բերբանկի (Կալիֆորնիա) Հայ եկեղեցու Արեւմտյան թեմի հսկողության կամ գրաքննության, որտեղ եւս գործում է սույն օրենքը: Վերջին անգամ ես ստուգեցի, որ Կալիֆորնիա նահանգը, որտեղ գտնվում է Բերբանկը, դեռեւս ԱՄՆ միության մեջ է եւ չի անջատվել միանալով այլ բռնապետության:
Դարեր շարունակ հայերը տառապել են բարդ պայմաններում: Նրանք զարմանալի կերպով գոյատեւել են՝ լինելով ոչնչացման եզրին կանգնած ազգ, եւ նրանք վերակառուցել են իրենց ազգային տունը Հայաստանի եւ Արցախի (Ղարաբաղ) զույգ-Հանրապետություններում, ինչպես նաեւ լայնածավալ Սփյուռքում: Գոյատեւելը նրանց գենոֆոնդի մէջ է: Թավշյա Հեղափոխությունը մեր ժողովրդի համար մաքուր օդի պես՝ թարմ շունչ բերեց: Նոր կառավարությունը բաժանեց եկեղեցին եւ պետությունը: Այժմ գործող իշխանությունը չի խոչընդոտի Հայրենիքի եւ Սփյուռքի հայ քաղաքացիական հասարակության իրավունքին‘առաջ քաշելով ազգային ինստիտուտներ, այդ թվում նաեւ հայկական եկեղեցու մեջ անհրաժեշտ բարեփոխումներ: Եվ հիմա, երբ Հայաստանը ազատ է սովետական կոռուպցիայից, իսկ Սփյուռքը ազատ է թուրք-օսմանյան կայսրությունից, հայերը ամենուր համոզված են, որ իրենց միասնական ծնյալ իրավունքն է բռնել աննախադեպ վերականգնման ճանապարհը: Հայ ժողովուրդը արժանի է ավելի լավին: Հայերը պարտքն է անաղարտ պահել եկեղեցին եւ մյուս ազգային կառույցները:
Մինչ USA Armenian Life Magazine եւ ՀԱՅ ԿԵԱՆՔ շաբաթաթերթերը պատրաստվում են տպագրության՝ նամակներով, հեռախոսազանգերով, էլեկտրոնային նամակներով, սոց մեդիայում՝ մեկնաբանություններով եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ անձամբ այցելությամբ, թերթին փոխանցում են խրախուսական խոսքեր‘ լրագրողի առաքելությունը քաջալերելու համար:
Սա դեռ միայն սկիզբն է: Այժմ մենք ձեռքի տակ ունենք Դերդերյանականների մեքենայությունների բավականին երկար ցուցակ: Չկա մի օր, որ Դերդերյանի նեղ շրջանակի նոր անդամներ ի հայտ չգան նոր տեղեկություններով: Եղե՛ք տեղեկացված: Սա դեռ ամենը չէ:
Հենց որ ես գրում եմ, ինֆորմացիա թոխանցողներն առաջ են գալիս: Արդյո՞ք այսօրվանից սկսած Դերդերյանը նոր մարտավարություն կմշակի նրանց լռեցնելու համար:
Ինչպես ես միշտ ասել եմ հրապարակայնորեն. «Աստված օգնիր հայերին, երբ նրանք չգիտեն, թե ովքեր են իրենց թշնամիները, Աստված օգնի թշնամիներին, երբ հայերը բացահայտեն նրանց իսկական ինքնությունը»:

Դիտեցէք եւ տարածեցէք

Share on Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *