Posted on March. 17. 2019
DIANE BARSAM – Եթե այս հոդվածում ասվածը ճիշտ է, ապա հնարավորինս շուտ պետք է որոշակի իրավական գործողություններ նախաձեռնվեն … Ես հիշում եմ, երբ լսեցի, թե ինչպես անարդարացի էին վերաբերվել Տեր Տաթեւին այս ժամանակահատվածում: Դա սարսափելի էր: Ես կցանկանայի, որ այս հոդվածի համար պատասխանատու անձը անձամբ ինձ հետ կապ հաստատի, որպեսզի իմանա, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում: Ցավոք սրտի, վերջերս լսում եմ միայն հիասթափեցնող լուրեր են բազմաթիվ եկեղեցիներից՝ Սուրբ Մարիամ, Սբ. Հակոբոս, Սբ. Պետրոս… Իմ հայրը հավատում էր մեր Թեմին եւ ջանում էր կառուցել այն: Եթե այս հայտարարությունները ճշմարիտ են, ապա ինչ-որ բան պետք է արվի համայնքի հավատը վերականգնելու համար: Աստծո աչքում չկա այնպիսի նվիրատու-հրեշտակ, ով ստանում է 7.5% շահույթ …- April 29 at 9:59pm
LENA TATOULIAN KIZIRIAN – Շատ տխուր ու անտրամաբանական է: Ես լացում եմ այս ծուխի համար։ Ես ցավում եմ այս Թեմի եւ Հայ եկեղեցու համար։ – April 19 at 9:55pm
BEDROS BEDROSIAN – Հավատարմագրման հիմնադրամի հանձնախմբի անդամների գործողությունները մի կողմից շատ մոտ են իրենց բնույթին՝ Տեր Տաթեւի հոգեվոր առաքելության կրճատման հետ կապված, եւ վերջինիս վերաբերյալ ապատեղեկատվության քարոզարշավը, որպես պարտադիր կենսաթոշակի անցնելու արդյունք: Ակնհայտ է դարձել, որ շատ մարդիկ, այդ թվում, զարմանալիորեն, հոգեւորականների մակարդակով եւս, դեռեւս հավատում են, որ նոր օրենքի փոփոխությունը նախատեսում է, որ ծխական քահանան պետք է անցնի թոշակի70 տարեկանում: Համոզվեք ինքներդ՝ կարդալով 2015 թ. Թեմական վեհաժողովի հատվածը
Բաժին 51-ն ասում է.
Մինչեւ յոթանասուն (70) տարեկան ծխական քահանան այս պաաշտոնում մնում է այնքան ժամանակ, քանի դեռ չի ստանձնել իր պարտականությունների հետ կապված որեւէ լուրջ տարաձայնություն, կամ մինչեւ նա վերանշանակվում կամ հեռացվում է Վարչակազմի հայեցողությամբ՝ համաձայն 52 բաժնի:
70 տարեկանից հասնելուց հետո, ծխական քահանան կարող է ՄԻԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ աշխատանքը ըստ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՄԱՁԱՅՆ Վարչակազմի թույլտվության: Երբ առկա են չլուծված տարաձայնություններ ծխական քահանայի եւ ծխական խորհրդի միջեւ կամ ծխական անդամների բողոքներ, ապա կիրառվում են սույն կանոնադրության 44, 52, 57, 58 եւ այլ կիրառելի դրույթները:
Բաժին 4 ա- ում ասվում է. «Առաջնորդն իր իշխանությունը ընդունում է Թեմում Վեհափառ Հայրապետի կողմից: Ծխական Քահանան նշանակվում կամ պաշտոնից հեռացվել է Թեմական խորհրդի կողմից‘ թեմական եւ ծխական խորհուրդների հետ խորհրդակցելով:
Դեր Տաթեւի հոգեվոր առաքելության կրճատման ժամանակ Խորհրդի հետ ոչ մի խորհրդակցություն չի եղել, ինչը պահանջում էր կանոնադրությունը, ոչ էլ կիրառվել են «Բաժին 44, 52, 57, 58 եւ այլ կիրառելի դրույթներ» դրույթները:
DENISE T. DARDARIAN – Այս ամենից լավ հոտ չի գալիս: Ով էլ որ լինի այս հրեշտակ-նվիրատուն, նա պետք է բացահայտվի: Եկեղեցու կողմից վստահված, բայց միայն արտաքուստ «սուրբ» մարդկանց ագահությունը նողկալի է: Նրանք չունեն հարգանք, այլ ագահությունն ու իշխանությունն ավելի կարեւոր են: Նրանք եկեղեցու աղետն են: Ժամանակն է մաքրել տունը եւ նրանցից բոլորից ազատվել: Like . Reply . April 22 at 5:00am
EMIL PETROSYAN – Ատում եմ այդ մարդկանց… Այն ինչ նրանք արեցին մեր եկեղեցու հետ՝ պախառակելի է: Ես ֆինանսիստ-խորհրդատում եմ.. և Del Mar-ում 7.5 % տոկոսադրույքով 4 ակրի համար 800 հազար դոլար, ուղղակի անհեթեթ է։ Ես չեմ կարող հավատալ, որ այդ «հրեշտակ»ը կարող էր նման բան անել … Like . Reply . 3 . April 19 at 10:54pm
GREG SEMERDJIAN – Ամոթ, ամոթ այս եպիսկոպոսին: Այս խայտառակ գործողությամբ նա վնասում է Սան Դիեգոյի համայնքին: Կարծում եմ, այս թեմում փողն է խոսում: Դոկ. Տաթեվը խաղաղություն եւ ներդաշնակություն էր բերել այս համայնքին: Ես երբեք չեմ հանդիպել ավելի բարի և նուրբ հոգու: Եթե այսպես է, ես վերջ կդնեմ այդ թեմին եւ գլխակերներին: Ես տեսնում եմ անդառնալի վնաս դեպի եկեղեցին: Like . Reply . 6 . April 5, 2014 at 4:05pm
SARAH HADJINIAN KIRAKOSSIAN – Ամոթ ձեզ, Սրբազան Հովնան: Որքա՞ն են ձեր գրպանները լցրել այս որոշման համար։ — April 8, 2014 at 4:52pm
DAN JANJIGIAN – Սա կատակ է: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես Թեմը կարող է ողջամտորեն ուղարկել ,Dear Johnե նամակը քահանային ծառայության այսչափ ժամկետից հետո: — April 8, 2014 at 4:52pm
SAREEN BEDOYAN – Զարմանում եմ, թե ինչպես էր թեմը այդքան իրավախախտումներից հետո տարիներ շարունակ պահում կոռումպացված քահանաներին իրենց պաշտոնում: Դրանք վտարում էին մարդկանց եկեղեցուց, երբ նրանք ասում էին ճշմարտությունը, եւ հիմա փորձում են ստիպել մի քահանայի, որն իր կյանքը նվիրել է եկեղեցուն եւ համայնքին: Ամոթ ձեզ: — April 5, 2014 at 12:54pm
HILTON SORKAZIAN – Քահանա, որին ես այնքան էլ լավ չգիտեմ, ինչ հրաշալի մարդ է: Ես առաջին անգամ հանդիպեցի Տեր Հայրին, երբ քույրս՝ Սիլվա Սորքազյան Պետրոսյանը տարիներ առաջ տեղափոխվեց Սան Դիեգո: Եկեղեցին իր կյանքն է դարձել Սան Դիեգոյում, եւ դա շնորհիվ Տեր Հոր հավաքագրած անդամների: Որպես անակնկալ քրոջս, նա եկավ Սան Դիեգոյից Լոս Անջելես ‘օրհնելու իմ քրոջը եւ կատարեց հարսանեկան արարողությունը: Ցանկացած մարդ, ով կաներ նման բան մեկի համար, պետք է գովաբանվի:
Սրբազան, հերիք է դրամին պոչը բռնեք: Կը բավէ խարդախությունը!
Մեկընդմիշտ հանգիստ թողեք քահանային, ով հարգված է հասարակության մեջ, ով միայն փողի համար չէ: Նա կառուցել է Սան Դիեգոյի հայկական համայնքը:
Ինչ ամոթ, որ մենք պետք է բողոքենք մեր սեփական եկեղեցու դեմ: ԱՄՈԹ ձեզ, ՍՐԲԱԶԱՆ: Like . Reply . 8 . April 5, 2014 at 8:09pm
DEBBIE DERDERIAN – Ժամանակը միշտ ճշմարտության կողմն է … Սուրբ Հովհաննես Կարապետի հավատացյալները պետք է միասնական լինեն այն ամենի համար, ինչ ճիշտ է եւ ճշմարիտ: Աստծո օգնությամբ մենք կուղղորդենք մեր ուժերը, որ թույլ չտանք մեր հովիվին անարգել: — April 4, 2014 at 8:54pm
ROSA JOULDJIAN – Դա սխալ է, եւ նրա պաշտոնանկության համար պատասխանատու մարդիկ պետք է ամաչեն իրենք իրենցից: Դեր Հայրը արժանի է լավագույնին: – April 5, 2014 at 12:03am
ALICE KOUYOUMDJIAN – Մեկ այլ պատճառ էլ, որ ես իսկապես հիասթափված եմ Արեւմտյան Թեմից: Արդեոք ի՞նչ կխորհի քահանան այս որոշումի մասին: – April 9, 2014 at 8:17pm
GAYANA BADALYAN – Հավատալս չի գար: Մարդը այնքան իմաստություն ու բարություն ունի, ի՞նչ ուժերի մասին են խոսում մարդիկ: – April 5, 2014 at 6:46am
MADELYN BOUMBULIAN – Ես գիտեմ մեր Հայր Տաթեւին 17 տարեկանից (այժմ 66 տարեկան եմ), եւ ես չեմ ճանաչում ավելի լավ, ավելի հոգատար եւ հարգալից մարդու, քան նա է: Նա ինձ համար երկրորդ հայր է: Ես շատ եմ ցնցված այս լուրից: ։( – -Like . Reply . August 31, 2014 at 8:28pm