Categories: ALLARMENIAARMENIA

Դիվանապետն այսպիսի մշակված ծրագրով ստեղծում է իր թիմը` հետագա կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ

Դիվանապետը Խոր Վիրապի վանահորը Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակել

Անցնող ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հասկանալի չէր Գարեգին Բ-ի համագյուղացի և ամենավստահելի Դիվանապետը, նույն ինքըԱրշակ չեպիսկոպոս Խաչատրյանը, ո՛ւմ կողմից էր խաղում։ Այս մոխրագույն կարդինալը առաջին հայացքից ցույց է տալիս, որ Գարեգինի մոլի պաշտպանն է, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Ստեղծված իրավիճակում ամեն մարդ իր անձնական խաղն է խաղում։ Եվ այս մեկը ևս, որ հայտնի է որպես ծածուկ հակակաթողիկոսական, հիմա մի մեծ սցենար է մտածել։ Քանի որ բոլոր եպիսկոպոսներն իրեն ընկալում և ընդունում են որպես կաթողիկոսի ականջ, ուրեմն երբ կաթողիկոսը հեռանա գահից, իր հետ պետք է հեռանան նաև իր ականջները։ Այս անձը, չնայած որ տարիներ շարունակ Հանրապետական իր կուսակից ընկերների մոտ կաթողիկոսին էր հայհոյում, հիմա մտածում է, որ եթե կաթողիկոսը հեռանա, նրանից հետո ով էլ որ գա, իրեն դուրս է շպրտելու Աթոռից։ Բայց արի ու տես, որ սրա ախորժակը բավական մեծ է։ Մտածել է, որ Գարեգինից հետո իր միակ փրկությունը, ոչ ավել ոչ պակաս, նրա գահը առնելն է։ Ինչպես ասում են, երազելը վտանգավոր չէ։ Եվ հիմա միայն իր շահերից է բխում կաթողիկոսի գահին մնալը, որով ինքը ժամանակ է շահումպատրաստվելու համար։ Այս օրերին պարտաճանաչ իջնում է ժամերգությունների։ Ամեն տեղ իր ներկայությունն է ցույց տալիս։ Հիմա էլ կաթողիկոսի ականջին փսփսացել է, թե իր գործ տվող միաբան Տարոն վարդապետ Ղուլիկյանը կաթողիկոսամետ է։ Աշխարհիկ թե հոգևորական բոլորը գիտեն այս Տարոնին, ով երկար տարիներ նույն Արշակի միջոցով զբաղեցնում էր Գեղարդավանքի վանահոր պաշտոնը։ Հիմա էլ Խոր Վիրապի վանահայրն է…
Սա ճեմարանից դուրս մնացած ուսանող էր ու անհայտ ծառայություններ մատուցելով դիվանապետինհանկարծ հայտնվեց ճեմարանի վերջին լսարանում ու նույն բարեխոսի միջնորդությամբ դարձավ իբր թե վարդապետ։
Եվ հիմա էլ դիվանապետը որոշել է իր այս խամաճիկին ուղարկել Վիրահայոց թեմորպես առաջնորդ։ Այստեղ են ասում, ականջդ կանչի, Մաղաքիա՛ վարդապետ... Ինչո՞ւ այդքան պախարակեցիր քեզ, որ Ղուլիկյանին օգնակա՞ն գնաս... Հիմա գանք բուն թեմային։ Դիվանապետն այսպիսի մշակված ծրագրով ստեղծում է իր թիմը հետագա կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ։ Մեկ այլ խամաճիկի էլԳևորգ չեպիսկոպոս Սարոյանին, վերջերս Արարատի մարզի ռաբիզ տեսուչ նշանակեց։ Ահա սա՛ է գարեգինյան կլանը։ Խաբկանք ու սուտ ամեն տեղ ու ամեն հոգու մեջ։ Ժամերգության իջնող Սրբազան Մամուլի խոսնակ Ազատ Խոսք

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago