"

ՔՄԱՀԱՃՈՅՔ

Posted on April. 27. 2019

Ինչ օրերի ենք հասել տէր պապա…

«Հայ Առաքելական Եկեղեցի» տիտղոսից զրկված Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցւոյ, Ապրիլի 14-ին տեղի ունենալիք վերաօծումը փոխարինվեց օրհնության կարգով, ձեռամբ Ֆրանսայի Թեմի Առաջնորդ, Գերշգ Տ. Վահան Եպս. Յովհաննէսեանի: «Ուրախ լեր սուրբ եկեղեցի»։
Սակայն էստեղ կայ մի հարց որ մտատանջում է միտքս։ Ինչո՞ւ վերաօծել եւ կամ գոյութիւն ունեցող խորանը օրհնել։ Ի՞նչ պատահեց։ Աստուած մի արասցէ եկեղեցին հրկիզուեցա՞ւ։ Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցւոյ ճակատագրի՞ն ենթարկուեցաւ։ Սգ Խորանը սրբսպղծուեցա՞ւ, որպէսզի էս բոլորը տեղի ունենայ։ Տարօրինակութիւն։
Ինձ կը թուի թէ, էս օրերին, Մայր Աթոռը աղբիւրն է դարձած տարօրինակութեան, քմահաճոյքին ու այլ յոռի բարքերու։ Մենատիրութիւն է բուրում, ու սա Վահան եպիսկոպոսի համար նորութիւն չի, նկատի ունենալով, որ սրբազանը ծնվել ու դաստիարակվել է Սատամ Հուսէնի Իրաքի մէջ, հետեւաբար ի ծնէ սովոր է ենթակայութեան։ Սովոր է քծնելու ու իր մեծաւորի կամքը կատարելու։
Գերագույն Հոգևոր Խորհրդի 2012 թ. հունվարի 26-ի որոշմամբ «Հայ Առաքելական Եկեղեցի» տիտղոսից զրկված Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2014 թ. սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի դատարանի վճռով չէր կարող կոչվել «առաքելական»:
Սա է արդեօք պատճա՞ռը։ Եթէ այո, նախ ո՞վ է իրաւունք տվել կաթողիկոսին ու Գերագույն Հոգևոր Խորհրդին նման որոշում կայացնել։
Երկրորդ։ Սեպենք թէ կաթողիկոսն ու Գերագույն Հոգևոր Խորհրդը, զղջում յայտնեցին ու ետ քայլ կատարեցին, բեկանելով իրենց իսկ առած որոշումը, այս պարագային, ի՞նչ հարկ կայ վերաօծման կամ խորանի օրհնութեան։
Ահա թէ շան գլուխը ո՞ւր է պահված։
Գարեգին Բըը-ի առաջարկած նոր կանոնադրությանը համաձայն աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներն իրենց շարժական և անշարժ գույքով պետք է լինեն ոչ թե համայնքի սեփականությունը, այլ կաթողիկոսարանինը։
Իսկ մինչ այսօր, թեմական կանոնադրության համաձայն, թեմի մը ենթակայ եկեղեցիները կը պատկանին տվեալ համայնքին ու միայն համայնքը լուծարքի ենթարկվելու այդ պարագային «եկեղեցապատկան շարժական և անշարժ գույքերը» պետք է լինի ոչ թե համայնքի սեփականությունը, այլ առաջնորդարանին։ Ու երբ թեմը լուծվի, այդ պարագային կաթողիկոսարանին։
Իսկ ինչ կը վերաբերի Գարեգին Բըը-ի առաջարկած նոր կանոնադրությանը, մեզ է յիշեցնում «Անառակ Որդու» առակը։
«Այս պարագայում, անպատասխան են մնում կանոնական հարցերը` ո՞ւր մնաց «առաքելական» տիտղոսի վերականգնումը Մայր Աթոռի կողմից, ֆրանսիական դատարանը արդյո՞ք ուժը կորցրած է ճանաչել 2014 թ. սեպտեմբերի 27-ի վճիռը:
Այլապես ստացվում է, որ Գարեգին Բըը-ի բացարձակ տգիտության և միահեծան իշխանության արդյունքում Էջմիածնի թեմին է միացել Նիսի «ոչ առաքելական» հայկական եկեղեցին, իսկ թեմակալ առաջնորդ Վահան Հովհաննիսյանն էլ օրհնել է Գարեգին Բըը-ի քմահաճույքով «ոչ առաքելական» հռչակված Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին»:
Ինչ օրերի ենք հասել տէր պապա։
Յարգանքներով՝
ԱՆԹՕ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *