"

Կաթողիկոսը գերեզմաններ է քանդում

Posted on May. 5. 2019

shame.am-Հոկտեմբերի 1, 2015
Հայ եկեղեցին կրկին հայտնվել է խայտառակ պատմության կիզակետում: Այս անգամ մեղադրվում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին, որտեղ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով որոշել են քանդել եկեղեցուն հարող պատմական գերեզմանոցի մի հատվածը և տապանաքարերը: Times of India թերթը գրում է, որ Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների ծառայությունը դա հանցանք է համարել, քանի որ կորուստը անվերականգնելի է։
Սակայն ինչո՞ւ միայն հնդիկները: Ով ասես՝ դա կարող է հանցանք որակել, եթե չնչին պատկերացում ունի պատմության, մշակույթի, հավատի և բարոյականության մասին: Հայկական եկեղեցին այդ շրջանի քրիստոնեական ամենահին եկեղեցին է: «Այստեղ կարելի է տեսնել հին Կալկաթայի հայերի ամբողջ տոհմաբանությունը»,- ասել է Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների տարածաշրջանային տնօրեն դոկտոր Միշրան՝ ընդգծելով, որ գերեզմանները և տապանաքարերը, այդ թվում՝ մարմարյա, քանդելը առնվազն պատմության ոչնչացում է։
Փորձելով պարզել, թե ի վերջո ի՞նչն է հոգևորականներին ստիպել նման բարբարոսական վանդալիզմ իրականացնել, նույն աղբյուրներին հաջողվել է պարզել, որ հիշյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կալկաթա է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հենց վեհափառն էլ կարգադրել է ոչնչացնել գերեզմանատունը, քանի որ շիրմաքարերը եկամուտ չեն բերում, իսկ ահա ավտոկայանատեղին կարող է համալրել իր գրպանը և մի քիչ էլ եկեղեցու գանձարանը:
Կաթողիկոս ենք ասել, կաթողիկոս… Սրա նման մի քանիսին ունենանք, էլ մեզ ոչ թշնամի է պետք, ոչ դուշման. սրանք կանեն նրանց փոխարեն բոլոր կործանիչ գործերը, կքանդեն և կվերացնեն այն ամենը, ինչով հայերը տարբերվել են այլ ազգերից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *