"

ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿ ԳԱՐԵԳԻՆ ԲԸԸԸ-ին ՈՒ ԵԶՐԱՍ Չ-ԱՐՔ.ին

Posted on May. 18. 2019

Ռուսաստանի Դաշնության Ուդմուրթական Հանրապետության հայկական «Ուրարտու» համայնքի հրավերով ս.թ. ապրիլի 22-25-ին պաշտոնական այցով Իժևսկ մայրաքաղաք էր մեկնել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության պատվի-րակությունը` հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի գլխավո-րությամբ:
Պատվիրակության անդամները ապրիլի 22-ի երեկոյան ժամանեցին Իժևսկի օդանավակայան, որտեղ դիմավորվեցին տեղի հայկական համայնքի մի շարք անդամների և նախագահ Մնացական Առաքելյանի կողմից: Ապա նույն օրը տեղի ունեցավ հանդիսավոր ընթրիք, որի ժամանակ ճոխ ընդունելությամբ բարի գալուստ մաղթեցին հյուրերին և ներկայացրին այցի ծրագիրը, որին կանդրադառնանք հաջորդիվ:
Ուդմուրթիայի հայկական համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ, որն իրականացնում է բազում ազգանպաստ գործեր: Ուդմուրթիայում հայերը բնակվում են 1970-1980-ական թվականներից: Այսօր նրանց թիվն անցնում է 4000-ից: Նրանց 60 տոկոսն զբաղվում է շինարարությամբ, 20 տոկոսը պետական ծառայողներ են, մնացած 20 տոկոսը գործարարներ են: Ուդմուրթիայի հայերի 70 տոկոսը Ջավախքից են, կա 17 ընտանիք Արցախից: Շատ աշխատասեր մարդիկ են, վայելում են տեղաբնակների և ազգային մյուս փոքրամասնությունների հարգանքն ու համակրանքը:
1995 թվից Իժևսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում շուրջ 83 աշակերտներ: Դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաները: Գործում են հայկական երգի, պարի, ասմունքի խմբակները:
2009 թվականից սկսվել է Իժևսկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական միակ եկեղեցու կառուցումը: Եկեղեցական համալիրը կառուցվել է «Ուրարտու» հասարակական կազմակեր-պության ջանքերով, բարեգործական նվիրա-տվությունների միջոցներով: Եկեղեցին նախատեսվում էր բացել 2016 թ. աշնանը, սակայն մինչ օրս եկեղեցու օծումն այդպես էլ չի կատարվել:
Միայն եկեղեցու օծումը կատարելու համար Մոսկվայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը համայնքի ղեկավարից պահանջել է 1 միլիոն 300 հազար ռուբլի, որ համարժեք է շուրջ 20 հազար դոլարին: Համայնքը հրաժարվել է վճարել գումարը, իսկ թեմի առաջնորդն էլ հրաժարվել է եկեղեցին օծել և հոգևորական նշանակել, որի հետևանքով համայնքի անդամները հիմնականում զրկված են եղել իրենց հոգևոր կարիքները հոգալուց”:


Ի տես եղած պահանջքին, ես որդիաբար պիտի թելադրէի համայնքը ժամանած հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանին, ընթացք տալով համայնքի բուռն փափաքին, օծէ վերոյիշեալ եկեղեցին, հովիւ մը նշանակէ, ու Սգ Պատարագի ընթացքին զանց ընէ “Եւս առաւել”ը եւ “Գոհութին”ը, ուր կը յիշուին կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները, որոնք եկեղեցւոյ մը օծումը կատարելու համար, 1 միլիոն 300 հազար ռուբլի, որ համարժեք է շուրջ 20 հազար դոլարի վարձատրութիւն կը պահանջեն։ Անոնց անունները արժանի չեն յիշատակումի։
Ու այսպէս ընելով, համայնքի այնքան սպասուած հոգեւոր կեանքը ընթացքի մէջ կը մտնէ։
Յաջողութեան լաւագոյն մաղթանքներով, մնամ,
ԱՆԹՕ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *