"

Ո՞վ է ՊՎԾ պետի տեղակալի հայրը.

Posted on May. 18. 2019

hraparak.am
ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է։

Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի առանջնորդ։ Սրավերաբերփորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռից, սակայն մամուլի բաժնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը համառորեն անջատում էր հեռախոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *