Categories: ALLARMENIA

«Այն ինչ դուք ունեք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր». կարգալույծ աբեղան Գարեգին Բ-ին

Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգեւորական եղած տարիներին իրեն հոգեւորական չի զգացել: «Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:
Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարվա ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մա-սին»,- իր նամակի առաջին տողերն այսպես է շարադրել Վարդգես Սահակյանընշելով, որ բայց և այնպես, Եկեղեցում դեռևս կան անաղարտ հոգևորական-ներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի: «Կան Միքայել վարդա-պետներ և Միքայել եպիսկո-պոսներ, որոնք իրենց ուսերի վրա, հուսով եմ, կկարողանան տանել գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև: Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ Ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի…Մանրամասներ չեմ պատմում՝ գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար: Չհրամայեք Ձեր վկաներին պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել… Գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն՝ ըստ ամենայնի:Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ: Դուք
գիտեք` Դուք ով եք…
Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…»,- իր նամակը եզրափակել է կարգալույծ արված հոգեւորականը:
Այսօր ողջ օրը փորձեցինք Մայր Աթոռից պարզաբանում ստանալ նախկին հոգեւորականի կարգալույծ արվելու հանգամաքների մասին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ աշխատանքով բացակայում էր աշխատասենյակից, իսկ բջջային հեռախոսի զանգերին չէր պաասխանում:
Այսուհանդերձ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում գտանք տեղեկատվություն, որ օգոստոսի 16-ին կարգալույծ են հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը եւ Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:
Վարդգես Սահակյանն իր կարգալույծ լինելու մասին որեւէ բան չի նշում, սակայն Armtimes.com-ի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ առանց հոգեւորականի հանդերձանքի, մեկ այլ հոգեւորականի հետ, որը նույպես կարգալույծ է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել է Խորենացի փողոցում:
Հիշեցնենք, որ այդ օրը Սարի թաղ կոչվող թաղամասում բախում տեղի ունեցավ, իսկ Խորենացի փողոցից նույն պահին բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Վարդգես Սահակյանին եւ նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ: Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգեւորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար:

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago