Categories: ALLUSA

ՔԱՐՈԶԻՐ ՋՈՒՐԸ, ԲԱՅՑ ԽՄԻՐ ԳԻՆԻՆ Երկերեսանի բարոյականություն

Հեղինակ՝ Զ. Ս. Անդրյու Դեմիրճյան
Cal-State Long Beach Համալսարանի
Քաղաքագիտության դասախոս

«Վրեժխնդիր լինելով մարդ հավասարվում է իր թշնամուն, բայց վրեժխնդրությանը տեղիք չտալով՝ նա անհամեմատ բարձր է»:
Ֆրենսիս Բեկոն (1561-1626)

Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ գործում են ներելի մեղքեր, բայց մեզանից ոմանք խրվում են մահացու մեղքերի մեջ՝ հայտնի նաև որպես ծանր մեղքեր կամ մեծ չարիք, որ կրոնանկան տեսանկյունից հանգեցնում են հոգու նզովքի: Որպես կարճ հիշեցում՝ նշեմ, որ քրիստոնեական ուսմունքի մեջ «յոթ մահացու մեղքերի» կազմը պատկերվում են արատների դասակարգմամբ: Այլ անբարոյականությունների պատճառ դառձող վարքագծային սովորույթները եւս մտնում են այս դասակարգման մեջ:
Ըստ կարգի մահացու մեղքերն են՝ Հպարտություն, Ագահություն, Ցանկասիրություն, Նախանձ, Որկրամոլություն, Բարկություն և Ծուլություն (որոնք հակադիր են յոթ առաքինություններին և համարվում են մահացու մեղքերի հականիշներ): Այս մեղքերը բնութագրվում են որպես մարդու բնական կարողությունների, հակումների և ցանկությունների չարաշահումներ կամ անչափավոր շեղումներ, ինչպես օրինակ՝ Ագահությունը, երբ չարաշահում են ուտելու ցանկությունը:
Չնայած այսօր մեզ հայտնի յոթ մահացու մեղքերը հունական կամ հռոմեական ծագում չունեն, սակայն եղել են մի շարք փիլիսոփաներ, ովքեր ինչ-որ չափով անդրադարձել են այդ թեմային: Օրինակ, Արիստոտելի Նիկոմաքյան էթիկական նորմերը առաջ են քաշում մի քանի դրական, առողջ մարդկային հատկանիշներ կամ առաքինություններ: Նա պնդում է, որ յուրաքանչյուր դրական հատկության համար կա երկու բացասական արատ, որոնք հանդիպում են առաքինության յուրաքանչյուր բեևեռում: Քաջությունն, օրինակ, մարդկային գերազանցությունը կամ առաքինությունն է ընդդեմ վախի կամ վտանգի: Ծայրահեղ քաջությունը հանգեցնում է անխոհեմության, մինչդեռ դրա պակասը մարդուն դարձնում է վախկոտ: Ըստ Արիստոտելի «ոսկե միջին»-ի գաղափարը՝ գերակայության և պակասի միջին առաքինության սկզբունքն է: Արիստոտելը դասակարգում է առաքինությունները հետևյալ դրսևորումներովքաջություն, զսպվածություն կամ ինքնատիրապետում, առատաձեռնություն, մեծահոգություն, բարկության պատշաճ դրսևորում, ընկերասիրություն և խելք կամ հմայք: Յոթ մահացու մեղքերից Բարկությունն ամենահամապատասխանն է այս հոդվածում մեր քննարկման համար: Բարկությունը կարող ենք սահմանել որպես. …զայրույթի, ցասման և նույնիսկ ատելության անկառավարելի զգացում: Բարկությունը հաճախ ի հայտ է գալիս, երբ կա վրեժխնդրության ցանկության (ընդգծում է հավելվածը): Ամենապարզ դրսևորմամաբ բարկությունն իրենից ներկայացնում է վիրավորանք, բռնություն և ատելություն, որ կարող է հանգեցնել երկարատև փոխադարձ թշնամանքի: Որպես այդպիսին՝ բարկությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, ներառյալ՝ անհանդուրժողականություն, անհամբերություն վրեժխնդրություն և նույնիսկ ինքնակործանարար վարքագիծ՝ թմրամոլության կամ ինքնասպանության միջոցով: Ըստ Կաթոլիկ եկեղեցու քրիստոնեական գրքի՝ բարկության բնական դրսևորումը համարվում է մեղք, երբ ուղղված է անմեղ մարդու դեմ, երկարատև է կամ անչափ պատժի առիթ է դառնում։ Այդ դեպքում բարկությունը վերածվում է մարդուն սպանելու, լուրջ վնաս կամ վնասվածք հասցնելու դիտավորյալ ցանկության, այն լրջորեն հակասում է «բարեգործությանը և քաղաքացիական հասարակությանը» և հետևաբար համարվում մահացու մեղք։ Այս դեպքում ատելությունն այն մեղքն է, երբ ցանկանում ես, որ ուրիշը տառապի դժբախտության կամ չարիքի մեջ, իսկ մահացու մեղք կլինի, երբ ինչ-որ մեկը ցանկանում է լուրջ վնաս հասցնել մեկ այլ մարդու։ Դորըթի Լ. Սեյրսը իր «Քավարան» գրքի նախաբանում բարկությունը ներկայացնում է որպես. «սեր դեպի արդարություն, որ վերածվել է վրեժխնդրության ու չարության»։ Արդյո՞ք քրիստոնեական կյանքում վրեժխնդրությունը մեղք է համարվում։ Պե՞տք է արդյոք քրիստոնիա լինելով պատասխանել վրեժխնդրությանը։ Պե՞տք է որդեգրել արդարության հասնելու այս կարգախոսը. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Սրանք սկզբունքային հարցեր են, որ դարեր շարունակ նորից ու նորից վերանայվում են։ Վրեժխնդրությանը և բռնությանը դեմ լինելու հարցերին անդրադառձել է Մաթեոսը՝ իր 5:38-42 մեկնության մեջ։ Այս հատվածներում գերակշռում է այն գաղափարը, որ քրիստոնյան իրեն անձնական վնաս հասցրած մեկի հանդեպ չպետք է լցվի վրեժխնդրությամբ, այլ հակառակ՝, պատասխանի ոչ բռնի քայլով։ «Մյուս այտդ դեմ արա» քրիստոնեական ուսմունքում հայտնի դարձած արտահայտություն է, որ վերցված է Լեռան վրա Հիսուսի քարոզից: Այն քարոզում է՝ չարին վրեժով չփոխհատուցել: Այս հատվածը հորդորում է հանդուրժողահանություն, քրիստոնեական խաղաղասիրություն կամ ոչ բռնի պահվածք երկրորդ անձի կողմից: Հիսուսի՝ հաճախ հանդիպող քարոզներից մեկում ասվում է. «Դուք լսել եք այս խոսքերը «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», բայց ես ձեզ ասում եմ՝ մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։ Թե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկու մղոն գնա: Տուր քեզանից խնդրողին և երես մի՛ դարձրու նրանից, ով քեզանից առանց տոկոսի պարտք է ուզում վերցնել։ (Մատթեոս 5:38-42) Վերոհիշյալ հատվածներում Հիսուսը նկատի ունի «չար կամ չարամիտ մարդկանց» արարքները: Փոխհատուցման սկզբունքը տարածված է հրեա, ինչպես նաև հնագույն Մերձավոր Արևելքի օրենքներում (օրինակ, Համմուրաբիի օրենսգիրքը): «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» արարքի դիմաց տույժը ներկայացված է Աստվածաշնչի երկրորդ գրքում 21:24, որպես թշնամանքին վերջ դնելու միջոց: Այս ամենի նպատակը երբեք չի եղել արտոնել վրեժխնդրությունը, այլ՝ հասնել հավասարազոր արդարության: Այնուամենայնիվ, այսօր էլ, վրեժի քաղաքականությունը կամ վրեժխնդրությունն առհասարակ ընդունելի չէ: Այն համարվում է անբարեհամբյուր, անկիրթ և բոլորովին անքաղաքակիրթ մարդու արարք: Թույլ տվեք սկսել նրանով, ինչ մենզ արդեն հայտնի է. որ բռնությունը մեր ժամանակներին բնորոշ հատկանիշ է: Այսօր ողջ աշխարհը բռնության մեջ է: Այն հակամարտությունների վերջին հանգրվանն է և աստիճանաբար դառնում է աշհարհում խնդիրներին լուծում տալու որդեգրած քաղաքականություն: Հարց է առաջանում, թե ի՞նչ բարոյական սկզբունք կարող է օգնել աշխարհին, որը հակված է տուրք տալ հակամարտությանը: Ըստ մեր քրիստոնյա կրոնական և հոգևոր առաջնորդների՝ պատասխանը հետևյալն է. «Մյուս այտդ դեմ արա»: Հիմք համարելով բռնության գաղափարի կրոնական մեկնաբանությունը՝ քրիստոնեական ուսմունքի իրական հետևորդները պետք է խուսափեն «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» վարքագծային չափանիշներից: Միջանձնային կոնֆլիկտի լուծման ժամանակ փոխաբերական իմաստով ասված «Մյուս այտդ դեմ արա» արտահայտությունը անհամաձայնու-թյունների հարթեցման միակ մարդկային ձևն է: Ահա ասվածին ապացույց՝ վերջերս պատահած մի օրինակ: Ենթադրենք, որ USA Armenian Life ամսագրի գլխավոր հրատարակիչ և խմբագիր Աբո Չափարյանը մեղք է գործել՝ հայոց արք. Հովնան Տերտերյանի մասին բացասական պատմություններ հրապարակելով: Ամենայն հարգանքով՝ միթե՞ չպիտի ակնկալենք արք. Հովնան Տերտերյանից չներգրավվել մահացու մեղքի մեջ: Պատասխանը կլինի հաստատապես. «Այո՛»: Սակայն նա ի պատասխան խնդրել էր պրն. Չափարյանին զրկել «Ellis Island» պատվո մեդալից: Այլ կերպ ասած, նա մեղք էր գործել՝ փորձելով վրեժ լուծել պրն. Չափարյանից: Սա բարկության դրսևորու՞մ է, թե՞ այն դեպքը, երբ մարդ իր իսկ ասածին հակառակ քայլ է անում: Ես ձեզ ներկայացնում եմ արդյունքները, իսկ դուք ինքներդ դատեք, թե ով է այս պարագայում մեղք գործել: Ես արք. Տերտերյանի օրինախախտությունների դեմ ոչ մի ապացույց չունեմ, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ անվախ ակտիվիստ է պրն. Չափարյանը, ով միշտ հայկական շահերի վտանգման պարագայում հակահարված է տալիս հակա-հայկական գործակալություններին և խմբավորումներին: Նա եղել է այն ակտիվիստը, ում պետք է պատվի արժանացնեն, այլ ոչ թե իր անձը ոտնահարեն կեղծ մեղադրանք-ներով: Ես սա հաստատապես եմ ասում՝ ելնելով ամբողջ աշխարհում հայկական համայնքը ներկայացնող անդրազգային գերագույն կառույց ստեղծելու նպատակով նույն կազմակերպչական հանձնաժողովում ծառայելու և հոդվածների հրապարակման ոլորտում նրա հետ իմ երկարատև փոխհարաբերություններից: Իրական հավատացյալը, իսկա-կան քրիստոնյան, հոգևոր առաջ-նորդը իր ենթադրյալ անօրինական գործողությունների մասին պրն. Չափարյանի գրած հոդվածների պատճառով նրա դեմ վրեժ-խնդրությամբ լցվելու փոխարեն՝ պիտի մյուս այտը դեմ անի: Արք. Տերտերյանը՝ հոգևոր առաջնորդը, ով նաև համարվում է Սփյուռքի հոգևոր առաջնորդը, բարկության մահացու մեղք գործելու, վրեժխնդրությունը վերջնանպատակ դարձնելու փոխարեն՝ պետք է իր մյուս այտը դեմ անի: Բայց արդյո՞ք այդպես է արել: Այս դեպքերն ու ժամանակահատվածները շրջադարձային դեր են խաղում ստեղծված իրավիճակի համար: Դրանք նշանակալի դերակատարում ունեն Հայ Եկեղեցու պատմության մեջ: Եկեք շարունակենք քննարկել վերջին շրջանում արք. Հովնան Տերտերյանի և Աբո Չափարյանի միջև եղած թշնամանքը: Հիմնվելով USA Armenian Life ամսագրում հրապարակված բազմաթիվ հոդվածների վրա ես կարող եմ պայմանականորեն նշել, որ հայ հոգևոր առաջնորդ Հովնան Տերտերյանը՝ որպես հոգևորական, մեղադրվում է մի շարք օրինախախտություների մեջ: Եկեք ենթադրենք, թե դրանք ճիշտ են: Ես կարդացել եմ նաև, որ արք. Տերտերյանի աջակիցները բացահայտ բռնի մահացու սպառնալիքներով փորձել են լռեցնել պրն. Չափարյանին: Այս դեպքում նույնպես կատարվել է ևս մեկ մահացու մեղք (բարկություն):
Ավելին, ես կարդացել եմ, որ արք. Տերտերյանը, ի պատասխան, փորձել է վստահված անձի միջոցով պրն. Չափարյանին զրկել իր «Ellis Island» պատվո մեդալից՝ իր վերաբերյալ հոդվածներ հրատարակելու համար: Եթե սա ճիշտ է, ապա արք. Տերտերյանը գործել է «բարկության» մահացու մեղքը, որ նշանակում է վրեժխնդրություն, այսինքն՝ ակն ընդ ական և ոչ թե մյուս այտն էլ դեմ անել: Միթե՞ չեք համաձայնի, որ այս տեսակ «վարքագիծը» ուղղակիորեն դեմ է գնում վրեժխնդիր չլինելու, բարկության մահացու մեղք չգործելու եկեղեցական ուսմունքներին: Արք. Տերտերյանի գործողությունները հաշվի առնելով, տեղին կլինեի՞ ասել, որ մեր կասկածելի հոգևորականը քարոզում է մեկ բան, բայց անում լրիվ հակառակը: Այլ կերպ ասած, ցավալի չէ՞, որ փորձում են մերժել պրն. Չափարյանի պես անմեղ մարդուն, ով, կատարելով լրագրողի իր պարտականությունները, փորձում է պարզապես իրեն հավատարիմ ընթերցողին լուրեր հաղորդել:
Ըստ սուրբ վկայակոչումների՝ «ակն ընդ ական»-ով առաջնորդվելու փոխարեն Հիսուս Քրիստոսը խրախուսում է մեզ չխոչընդոտել չարությանը, քանզի չարին հետապնդելը կյանքում կհանգեցնի ավելի մեծ չարիքի: Նույն ձևով Հիսուսն ասում է՝ մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։ Սա չի նշանակում, որ հարձակվող կողմը կարող է մյուս այտին էլ ապտակել, այլ որ մենք պետք է ամեն ինչ անենք հնարավոր բախումից խուսափելու համար: Ոչ վրեժխնդրական միջոցներ ձեռնարկելը միակ ճանապարհն է բռնությանը տեղիք չտալու ցանկալի արդյունքին հասնելու համար: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ՝ ես քարոզչություն չեմ անում, միայն փորձում եմ խոսել ճշմարիտ հոգևորականի լեզվով, որպեսզի հանգեմ տրամաբանական եզրակացության, թե ով է այս թշնամական առճակատման մեջ մահացու մեղք գործել:
Մորմոնների Գրքում բազմաթիվ հատվածներ հստակեցնում են, որ Տերը մեզանից պահանջում է «զիջել, ներել և հաշտություն փնտրել այն դեպքում, երբ մենք վիրավորված ենք»: Բազմաթիվ հատվածներից մեկ կամ երկուսը ձեզ ներկայացնեմ. «Եվ օրհնյալ են բոլոր խաղաղարարները, որովհետև նրանք Աստծու զավակ-ները պիտի կոչվեն… Ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։ Մեզանից շատերը չեն հետևում այս սկզբունքին, սակայն մենք ակնկալում ենք, որ մեր հոգևոր առաջնորդները պահեն դրանք, քանի որ սովորեցնում են մեզ այդպես անել:
Եվ նորից՝ մեկ բան քարոզել և հակառական անել, նշանակում է պահանջել մի բան, որ ինքդ էլ չես անում, այսինքն՝ հավատարիմ չլինել սեփական սկզբունքին: Այլ կերպ ասած, կեղծ մի՛ եղիր ուրիշների հետ քո հարաբերություններում: Վրեժխնդրության շրջանը հավերժական պտույտի մեջ է դնում բռնության անիվը: Դավանած սկզբունքներին հավատարիմ չմնալը հոգևորականի անձի և անհատականությանը բնորոշ կրոնականության և այլաշխարհիկության վրա մի ցայտուն բիծ է: Դա նույնն է ինչ՝ վերքի վրա աղ ցանել: Ինչպես Ուիլ Ռոջերսն է մի անգամ ասել. «Մարդիկ, ովքեր տեղի են տալիս բարկությանը, մշտապես վատ արդյունքի են հասնում»:
Մարդիկ չեն հավատում այն կեղծարարներին, ովքեր քարոզում են մի բան, անում՝ մեկ այլ բան: Նրանք դա անվանում են երկերեսանի բարոյականություն: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դրանք պտուղներ չլինեն մեր եկեղեցական առաջնորդների կողմից դեպի կրոնա-կանություն և հոգևորականություն տանող ճանապարհին, քանի որ «ակն ընդ ական» սկզբունքը հայ ժողովրդին կործանման կտանի: Ինքնակործանարար թշնամանքին տուրք տալու փոխարեն՝ հայերը պիտի հստակ տեսնեն իրենց ճանապարհը, որպեսզի մեր Հայրենիքը՝ Հայաստանը, կարողանա գոյատևել և զարգանալ ագրեսիվ միջավայրում, որտեղ գոյություն ունեցող վտանգը հենց այս պահի դրությամբ նշմարվում է հորիզոնում:

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago