Categories: ALLARMENIA

Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բօզարած-«կուսակրոնների» պատանդի վիճակում». Նիկոլ Փաշինյան

Թվում էր, թե այն ժամանակները, երբ հնգամյակը կարելի էր լրացնել երեք տարում հեռացել են անվերադարձ: Վեհափառ ավազակապետը, սակայն, ցույց տվեց իր զորությունը, եւ մարտի 1-ին զոհվածների քառասունքը որոշեց ծածկադմփոց անել 37-րդ օրը: Քառասունքի արագացումը քաղաքական որոշում է, եւ գոնե հանրային առումով լկտի սրբապղծություն:
Միջնադարում, ինկվիզիցիայի գոյության տարիներին, մի այնպիսի հասկացություն-փաստաթուղթ կար կաթոլիկ աշխարհում, որ կոչվում էր ինդուլգենցիա: Եթե որեւէ մեկը ուներ այս եկեղեցու թողարկած թղթի կտորից, «նրա մեղքերը ներված» էին համարվում: Եւ ահա, շատ շուտով ինդուլգենցիա կարելի էր գնել տոնավաճառներումչնչին գրոշների դիմաց: Սա կաթոլիկ եկեղեցու խայտառակությունն է: Բայց եթե կաթոլիկ եկեղեցին խայտառակ է եղել խավար միջնադարում, իսկ հիմա մաքրվում է, մեր եկեղեցին խայտառակ է լինում լուսավոր 21-րդ դարում: Քիչ չի Վեհափառ ավազակապետը մեդալ է կախում իր գրպանը 50 դոլար մտցրած ամեն դուրսպրծուկի դոշից, հիմա էլ որոշել է ինդուլգենցիա շնորհել Սերժիկին. իբր մարտի 1-ի զոհերի ու Սերժիկի նախագահի նստավայր տեղափոխվելու մեջ ոչ մի կապ չկա: Իբր ապրիլի 9-ը այնքան էլ սգի օր չէ, եւ կարելի է հանգիստ քեֆ անել ու տոնախմբություն կազմակերպել: Նման պահվածքը անշուշտ տարօրինակ չէ մի կաթողիկոսի համար, որ այդ կարգավիճակին արժանացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Այս ամենը, սակայն, բոլորովին այլ եզրակացության է բերում. Հայաստանում եկեղեցին ոչ միայն անջատ չէ պետությունից, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, այլեւ դարձել է ավազակապետական իշխանության կցորդը: Եւ ինչպես ՀՀ քաղաքացիները հայտնվել են մի քանի կոռուպցիոներ-մարդասպանների պատանդի կարգավիճակում, նույն կերպ եւ Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բօզարած- «կուսակրոնների» պատանդի վիճակում: Եւ իրականում, վերջին հայտնի իրադարձություններից հետո Գարեգին Բ կաթողիկոսը պաշտպանում է իր սեփական իշխանությունը, որովհետեւ հասկանում է, որ այնքան է սերտաճել ավազակապետության հետ, որ նրա հեռացումից հետո չի կարող պաշտոնավարել որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Իսկ ընդհանրապես հիմա Հայաստանը իրապես կանգնած է գլոբալ վերափոխումների, եթե կուզեք հեղափոխության անհրաժեշտության առաջ:
Ժամանակակից Հայաստանը բնորոշվում է համատարած այլասերությամբ` նեխած-անբարո պետական համակարգ, նեխած-անբարո քաղաքական դաշտ՝ լապիդառ խոսրովատիպ թրթուռներով, նեխած-անբարո դատաիրավական համակարգ, նեխած-անբարո մտավորականություն, նեխած-անբարո բուհական համակարգ, նեխած-անբարո հոգեւորականություն, եւ ի վերջո նեխած-անբարո հասարակական հարաբերություններ:
Նեխման այս պրոցեսը քայքայում է Հայաստանը: Մյուս կողմից, սակայն, վերը նշված բոլոր մակարդակներում քիչ չեն ախտահարությունից զերծ մնացած կամ բուժման հնարավորությունը չկորցրած անհատները, խմբերը, շերտերը: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում կան վերջնականապես չկործանված պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ազնիվ մանկավարժներ, հոգեւորականներ, դասախոսներ, մտավորականներ: Եւ հեղափոխությունը ուղղակի անհրաժեշտ է այդ սերմը, այդ թթխմորը փրկելու համար:
Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը այդպես էլ չի վայելելու սեփական նախագահին, կաթողիկոսին, մտավորականին հարգելու ու սիրելու հաճույքը եւ այդպես էլ իր խղճուկ գոյությունն է քարշ տալու նեխած կերակուր ճաշակածի զգացողությամբ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
09-04-2008

admin

Recent Posts

  • ALL
  • ARMENIA

«Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ. hetq.am

2018-06-26Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

Աշխարհի վերջն եկել է. «գիժ» Գրիգորի տղան էլ կաթողիկոս դարձավ

10 Հուլիս 2013 / blog.mediamall.amԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել…

5 years ago
  • ALL
  • ARMENIA

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

hraparak.am / Արմինե Օհանյան / 26 Ապրիլ 2019 Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝…

5 years ago
  • ALL
  • CANADA

ՎԱՐԱԿՈՒԱԾ ՉԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Գերաշնորհ Տէր Աբգար Եպս. Յովակիմեանը Գանատահայոց Թեմի Վերընտրուած Առաջնորդ 25 Մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ Հայց. Առաք. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած…

5 years ago
  • ALL
  • USA

Արդեոք Հոգեւորականները պատանդ բռնուած են պաշտպանելու համար չափազանց նեխուած Արք. Յովնան Տէրտէրեանին

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԳործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւUSA Armenian Lifeի Արեւմտեան թեմի բազմաթիւ ծխական անդամներ եւ կողմնակիցներ աւելի գիտակից դարձած են…

5 years ago
  • ALL
  • USA

Making a mockery of bylaws of Armenian Church and manipulating elections: We should not be sweeping the dirt under the rug

BY Jerry AznavourianJUST IN FROM CANADA part IIMay 29, 2019 I do not feel good about exposing dirt. But I…

5 years ago