"

Խստօրէն ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է Գարեգին Բ-ի քրէախմբի կողմէ եւս մեկ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ Գեւորգ Եազըճեանի դէմ

Posted on March. 12. 2019

Վերադարձայ տուն, եւ ահա՛ երկրորդ «հաճելի» անակնկալը: Ինձ զանգեց ոմն արարած, ներկայացաւ իբր Արմէն (ազգանունը չուզեց ասել, պահանջիս պատասխանեց՝ էնքան կարեւոր չէ), յայտնեց, թէ ինք եղբայրն է մի հարսի, ում հոլանի հագուածքը ԳԲ-ի հետ մի խմբանկարում քննադատել էի «Գարեգինի մաֆիա» կամ «Մերժիր սերժի Գարեգինին» կայքերից մէկում: Սա սկզբում բաւական կիրթ խօսեց, նոյնիսկ հաճոյախօսեց սփիւռքահայերի հասցէին, այնուհետ ասաց, որ յոյժ կատաղած է իմ գրութիւնից եւ առաջարկեց ինչ-որ տեղ հանդիպել, իր բառերով՝ «հարցերը պարզելու համար»: Հասկանալի է՝ ապերոյի մէկն էր: Պատասխանեցի, որ դէմ չեմ հանդիպելուն, սակայն դա կլինի միայն դատարանում, եւ եթէ ինձ հետ պարզելու հարցեր ունի՝ թող դիմի դատարան, պատրաստ եմ իրեն հետ այդ հարցերը օրէնքի ծիրի մէջ պարզելու, բայց միայն դատարանում: Սրա վրայ, նա բացեց կեղտոտ բերանը ու սկսեց հայհոյել օրէնքին էլ, Նիկոլին էլ… Հենց սրանք լսեցի, հեռախօսի սարքը հեռացրեցի ականջիցս: Թէեւ կէս մետր հեռու էր սարքը, այնուամենայնիւ լսւում էին բղաւոցներ: Երեւի 2 րոպէ գազազած խօսելուց յետոյ՝ անջատեց: Այնուհետեւ, մօտ կէս ժամ, նոյն արարածը ինձ զանգեց հա զանգեց երկու տարբեր համարներով: Անշուշտ՝ չպատասխանեցի, ոչ էլ այսուհետ կպատասխանեմ նրա զանգերին:
Արմէն կոչեցեալի տարիքը, դատելով ձայնից, կլինի 35-ի սահմաններում: Իր զանգած համարներն են 091 565287 եւ 077 215242:
Մինչ այդ, այսօր եւս մեր «այնքա՜ն սիրելի» 077 713222-ը ինձ «պատուեց» մի քանի՝ անպատասխան ձգածս զանգերով:

Հարգանքներով՝ Գեւորգ Յազըճյան
Հասցե՝ Երեւան

Share on Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *