"

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԱՅՍ ԽՈՇՈՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԵԱՆԸ ԴԷՄ

Posted on April. 14. 2019

«Զի բացցին աչք ձեր»…
Տրանսգենդերը մտաւ խորհրդարան եւ ելոյթ ունեցաւ ի լուր համայն հայութեան ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի։
Նեղանա՞մ, բարկանա՞մ, ջղայնանա՞մ… երբէ՛ք։ Ուրա՛խ եմ։
Նորից եմ կրկնում, ուրա՜խ եմ։
Հիմա ժողովուրդը պիտի ասի, «էս Տէր Հօր ի՞նչ պատահեց»։ Ինչպէ՞ս կարող ես Տէր Հայր «ուրախ լինես» այսպիսի երեւոյթի դիմաց։
Ուրախ եմ, որ վերջապէս ի հեճուկս մեր բոլորի կարծիքին, մեր բոլորի հաւատամքին, մեր բոլորի բարոյական արժէհամակարգին, ներկայ կառավարութեան անդամներից ոմանք ԲՌՆԻ կերպով փորձում են մեր հանրութեան 99 տոկոսին դէմ աշխատել եւ տրանս, գէյ, լեսբի, շնացող խլեակներին բերել խորհրդարան, նրանց «իրաւունքներին» յատուկ իրավիճակ տալու։
Նայեցի տեսանիւթը երբ այդ տրանսգենդերը (սեռափոխ պիղծը) իր ելոյթում յայտարարում է որ նա իր մէջ ամփոփում է. «խոշտանգուած, բռնաբարուած, առեւագնուած, ֆիզիքական բռնութեան ենթարկուած, այրուած, ողջակիզուած, մահափորձի ենթարկուած, սպանուած, արտագաղթի ենթարկուած, թալանուած…. Եւ այլն, եւ այլն»։ Հա, ինչի՞ չէիր աւելացնում, «ջարդուած, ցեղասպանուած, աշխարհից ջնջուած, որդիներդ ու մայրերդ կախաղան հանուած, մորթուած, գետերը նետուած…» Ինչի՞ համար չէք դիմում դատարաններ Հայաստանի դէմ «ցեղասպանութեան» մեղքի համար։
Հայաստանում ես երբեւիցէ չեմ լսել որ գէթ ՄԻ՛ գէյ սպանուած լինի կամ բռնաբարուած լինի, առեւանգուած լինի կամ ողջակիզուած։ Ինչի՞ համար որեւէ արժանապատիւ մարդ Հայաստանում ձեզ պիտի «բռնաբարի» կամ «առեւանգի», դէմքի՞դ թէ հոգուդ «սիրունութեան» համար…. ՅԱԽԽԽՔՔՔՔ…, յախք արա յախխխք… մտածումն անգամ զզուելի է։
Թէ ինչի՞ ուրախ եմ։ Ուրախ եմ որ այս «թաւշեայ» կառավարութեան գոնէ մի լպրծուկ, ստուերներից աշխատող պատգամաւոր, որ հասկանալի պատճառներով փափաքում է մթի մէջ մնալ ու աշխատել, հրաւիրել է սոյն պղծութեան մարմնացումին, որպէսզի Հայաստանի խորհրդարանից ելոյթ ունենայ։ ԽՈՐ-ՀՐ-ԴԱ-ՐԱՆ-ԻՑ.. Այսինքն, պետութեան բարձրագոյն քաղաքական տաճարից եւ իր ստերի շարանը բացի բոլորիս դիմաց, երբ լաւ իմանում ենք որ նրանք իրենց բոլոր իրաւունքներով պաշտպանուած են սահմանադրութեամբ։ Արեւմտեան երկրներում հիմա պատկերը փոխուած է երբ ԼԳԲՏ-ի իրաւունքները աւելի հիմնաւոր եւ առաջնային են քան աւանդական ընտանիքի կամ աւանդական որեւէ մարդու իրաւունքները։ Սրանց ուզածն էլ այս է պատերազմի մէջ գտնուող եւ հերոսածին զաւակներ ունեցող Հայաստանին համար։
Ուրա՛խ եմ ժողովուրդ, որ լարա ահարոնիկներ, մարօ մաթոսիկներ, արայիկներ եւ նրանց խմբի թմփ թմփ հու-ջի խմբակիցներ, որ երեկներում փողոցայիններ էին, այսօր դարձել են պետութեան գլխաւոր քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ու պարտադրում են իրենց կամքը ՁԵ՛Ր ԴԷՄ, որ ընտրել էք եւ երկրի ամբողջ օրէնսդրական, վարչական ուժը յանձնել էք այսպիսի քաղաքական լիբերալ եւ ազգաքանդ ուժի։
Ու գերխնդիրն այն է, որ դուք տակաւին ԼՌՈ՛ՒՄ ԷՔ, փոխանակ սրանց վար առնելու։
Ուրա՛խ եմ, որ նրանք բացայայտ կերպով պահանջում են պղծութեան ներկայացուցիչներին յատուկ իրաւունքներ տալ, «զի բացցին աչք ձեր»։
Ուրա՛խ եմ որ ձեր ընտրած պատգամաւորներ ունէք որոնք այդ պիղծ ներկայութեան եւ ելոյթին համար սրտանց ծափահարում էին, «զի բացցին աչք ձեր»։
Ուրա՛խ եմ, որ մի օր շուտով պիտի տեսնէք ու զգաք որ դրսից հոսած դրամական պարգեւներին շնորհիւ, ձեր աւանդական Հայ ընտանիքը խաթարող, ձեր երեխաների իրաւունքներին վրայ թքնող, եւ Աստուածաշունչի ամէն պատգամը աղբանոց նետողներին, ձեր երկրի բարոյական արմատից ձեզ պոկել փորձողներին շուտով ճանաչելու էք, «զի բացցին աչք ձեր»։
Ուրախ եմ, որ ԼԳԲՏ-ի երդուեալ (եւ ձեր ընտրած) այդ անբարոյութեան պաշտպանները պիտի բացեն իրենց սպասող ահաւոր կործանման այն դուռը, որ սպասում է այսպիսի կառավարութեան ծափահարող եւ պղծասէր անդամներին, «զի բացցին աչք ձեր»։
Ուրախ եմ որ վարչապետից սկսած կառավարութեան վերին գտնուող մեծագոյն դէմքերը լռում են, «զի բացցին աչք ձեր»։
Ուրախ եմ, որ ինչպէս ամէն երկրում, ժողովուրդը աջից, ձախից, փողոցից եւ քուչից խորհրդարան յայտնուած անդէմ, անգոյն, կոզմոպոլիտ ամէն մի ոչնչութեան հաւատալով, սրանց վստահեցիք երկրի ապագան։
Ուրախ եմ, նաեւ որ ուղեղահաններ ու մտածել չկարողացողներ պիտի գան ու նորից ինձ մեղադրեն նախկին իշխանութիւններին ու նրանց կողոպուտին, թալանին սատարելու «մեղքով»։ Խնդիրն այն է որ նախկինների անյագ գործած մեղքերի պատճառով էր որ որպէս ժողովուրդ գնացինք հակառակ ուղղութեամբ։ Նախկինները կողոպտում էին ձեր նիւթական հարստութիւնը, իսկ սրանք կողոպտում են ձեր բարոյական հարստութիւնը։
Փոքր եղած ժամանակս սիրում էի «Sesame Street»-ի մուլտ եւ խամաճիկներին դիտելով ուրախանալ։ Մի անգամ տեսայ մի ներկայացում երբ մի խամաճիկ նստել է փոքրիկ նաւակում եւ մի խումբ այլ խամաճիկներ փորձում էին խարիսխից նաւակ նստել։ Նաւակում նստած խամաճիկը իրենց ասեց։

  • Ուշադիր եղէք, նաւակ մտնելուց, կամաց, կամաց գրաւէք այս տեղը։
    Նրանք իրար հրմշտելով, արագօրէն խմբովին նաւակ են մտնում ու գրաւում նաւակի խելքը։ Նաւակը ծանրութեան տակ շուռ է գալիս եւ գնում ջրի տակ։
    Յաջորդ տեսարանում խամաճիկը նրանց նորից է ազդարարում ասելով.
  • Նորի՛ց եմ ասում, կամա՛ց կամաց, մէ՛կ մէկ, ու գրաւէք այս տեղը, ցոյց տալով առաջամասը։
    Իսկ խարիսխում գտնուողներ, իրենց «սովորութեան» համաձայն, բոլորը մէկ իրար հրմշտելով, կոխկրտելով արագօրէն գրաւում են նաւակի առաջամասը։ Նաւակը դարձեալ շուռ է գալիս ու գնում ջրի տակ։
    Երրորդ անգամ, երբ տեսարանը կրկնւում է խարիսխից նաւակ։ Նաւաստի խամաճիկը բարկանում է, ասելով։
    -Ա՛յ մարդիկ դուք խելք ունէ՞ք։ Ձեզ ասում եմ կամա՛ց կամաց, ու ձեզնից մի մասը ա՛յս կողմ պէտք է նստի (խելքը), իսկ միւս մասը ա՛յն կողմ (առաջամասը) ու նաւակը հաւասարակշռի։

Նրանք լսում են խօսքը ու նաւակը մէկ առ մէկ լցւում, ու նաւարկում են։

Ձեզ եմ թողնում որ իմանաք թէ «նաւակը» ինչ է խորհրդանշում…։
Ժամանակն է որ լեսբա-գէյա-թուլամորթ շնացողների «իրաւունքներից» խօսողներ, Եւրո-արեւմտամէտ, քաղքենիական, լիբերալական
մտքով աշխարհի անծանօթ ծակ ու ծուկից, անկիւններից դուրս եկած կասկածելի անցեալներով ու մութ գործերով կարգ մը գունագեղամիտ դէմքեր հեռու մնան Հայոց դարաւոր մշակոյթի, մտածելակերպի, արժէքների, թատրոնի, օպերայի, կրթութեան, գիտութեան ոլորտներում փորձարկումներ (էքսպերիմենտներ) կատարելուց։ Մանաւանդ երբ նրանք թուրքերի հետ սիրախաղ կարդալուց անդին՝ մի փամփուշտ անգամ չեն պարպել Հայոց հայրենիքի պաշտպանութեան համար։
Իսկ ովքեր որ «ամօթ են զգում» Հայրենիքի պաշտպանութեան սիրոյն մեր նուիրեալ զինուորական տղաները նահատակութեան համար, յայտնեմ որ չկայ աւելի մեծ ամօթ այս կեանքում քան նահատակ հերոսացած զինուորների յիշատակը նսեմացնելը, երբ նրանք իմացեալ մահով եւ իմացեալ ընտրութեամբ, «կենամբ եւ արեամբ» են պաշտպանել մեր երկիրը եւ հողը։ Հայոց նահատակ հերոս տղաները հերոսներ են բառին բուն, ամբողջական իմաստով, որոնք դարերով ապրելու են մեր ազգի հաւաքական յիշողութեան մէջ։
Երէկուան տղերքը սահմանում հերոսների վայել սխրանքներ են գործում, իսկ խորհրդարանո՞ւմ…..։
Ամենավերջում, պատիւ Ձեզ ՀՀ Զինուած Ուժեր, Պաշտպանութեան Նախարարութիւն եւ Նախարար Պրն. Դաւիթ Տոնոյեան, դուք էք մեր ազգի պատիւը։ Աստուած օրհնի Ձեզ։
Անապատի Քահանան + ԱՄՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *