"

Ծաղկազարդ՝ Մաքրութեան Օր

Posted on April. 14. 2019

Սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ, Հայստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, որ ի Հայաստան աշխարհ։
Կիրակի, 14 Ապրիլ 2019, ԾԱՂԿԱԶԱՐԴ, որ բացի Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Երուսաղեմ յաղթական մուտքի յիշատակումն է, այլ նաեւ էս էն օրն է, ուր մեր Տիրոջ ձեռամբ կատարվեց Երուսաղեմի Տաճարի մաքրութիւնը, լումայափոխներից, վաճառականներից։
Արդ ուրեմն, որպէսզի արժանի լինենք Տիրոջ Հրաշափառ Յարութեան, հարկ է, որ Քրիստոսի ճարտարապետութեամբ կառուցուած Սգ Էջմիածնի Մայր Տաճարը մաքրվի սրբապղծերից, միասեռականներից, ագահներից, ոկրա-մոլներից, կռուազաններից, շողոքորդներից, տնաքանդներից, գլխա-ւորութեամբ Գարեգին Կտրիչ Ներսիսյանի։ Ու թող անցնող քսան տարիներին, խաւարին մէջ ննջող մեր Սրբութիւն Սրբոցից դարձեալ ԼՈՅՍ սփռվի համայն հայութեան վրայ, որ ի Հայաստան, Արցախ եւ Սփիւռս աշխարհի։ Ու մենք՝ զաւակներս Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ, յիշատակելով ԾԱՂԿԱԶԱՐԴի տօնը, ժամամուտի բառերով ասենքգ “Ցնծայ Երուսաղէմ”։ Ու ավելացնենք, ցնծայ Մայր Աթոռ։ Մեր եկեղեցւոյ զաւակները արժանի են եկեղեցասէր, աղօթասէր, ժողովրդի կողքին կանգնող Հայրապետի, եւ ոչ թէ ուխտադրուժ ծայրապետի։ Ու ինչպէս աւելի քան երկու հազար տարիներ առաջ Տիրոջ ձեռամբ կատարվեց Երուսաղեմի Տաճարի մաքրութիւնը, այնպէս ալ մեր եկեղեցւոյ հաւատացեալ ժողովրդի ձեռամբ պէտք է մաքրուի մեր հոգեւոր կեդրոնը սրբապղծերից։

Օ՜ն ուրեմն։
Տօնական օրերի լաւագոյն մաղթանքներով՝
ԱՆԹՕ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *