"

Տասը տարի առաջ՝ դարձյալ նույն պահանջով Պահանջում ենք հրաժարվել

Posted on May. 12. 2019

ԺԱՄԱՆԱԿ օրաթերթ / 02.28.2008
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա գոյության ընթացքին ձգտել է հավատարիմ մնալ իր առաքելադիր կոչմանը, ազգային ինքնության ձեւավորման ու վերանորոգման եւ ազգի հոգեւոր-բարոյական առաջընթացի գա-ղափարներին, լինել Ճշմարտության, Լույսի, Սիրո, Խաղաղության ու Միասնության Խորհուրդ, փորձել մերժել կեղծիքը, անօրինությունը, անմիաբանությունը, գտնվել իր հովված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բովում ոչ միայն աղոթքներով, այլեւս սպասավորների անմիջական մասնակցությամբ:
Հայոց Եկեղեցին իր այս առաքելությունը կարողացել է իրականացնել միայն գահակալների եւ սպա-սավորների՝ քրիստոնեական հավատքին ճշմարիտ, ազգի հոգեկերպարին համապատասխանող ար-ժանիքների, ազգային եկեղեցուն անմնացորդ, աննյութապաշտ, անանձնաշահ նվիրվածության չափաստիճաններով: Այսպիսի դեպքերում Հայոց Եկեղեցին պայծառորեն լուսավորել է Հայոց աշխարհը եւ իր հոտը:
Անդրադառնալով անցած վերջին հարյուրամյակի գահակալած երջանկահիշատակ Գեւորգ Ե, Խորեն Ա, Գեւորգ Զ, Վազգեն Ա, Գարեգին Ա Կաթողիկոսների կյանքին, նրանք ապրեցին ճշմարտապես՝ իրենց վիճակված ժամանակահատվածի անխուսափելի հասարակական-քաղաքական պարտադրանքները դիմագրավելով՝ ագզօգուտ եւ ժողովրդի հոգեւոր-բարոյական կերպարը անաղարտ պահելու մտահոգությամբ: Գեւորգ Ե-ն հիշատակվում է «Ողբացյալ», Խորեն Ա-ն՝ «Նահատակ», Գեւորգ Զ-ն՝ «վերահիմնող», Վազգեն Ա-ն՝ «Եկեղեցաշեն», իսկ Գարեգին Ա-ն Նորանկախացող Հայաստանում՝ «Հոգեշինարար»:
Բայց այսօր Հայոց Եկեղեցու պայծառատու լույսը խավարում է:
Գարեգին Բ Կաթողիկոսը լծվել է իշխանապահ անձանց կառքին, Հայ Առաքելական Եկեղեցին դարձրել քաղաքական իշխանության կցորդ եւ կաթողիկոսական ինքնիշխա-նությունը իջեցրել կառավա-րության վարչության պետի ստորակարգավիճակին:
Գարեգին Բ-ն խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ոտնահա-րել Հայ Առաքելական Եկեղեցու Բարձրադիր իրավունքը՝ անկախ գոյակցությունը, իր հավատացյալ հոտին հովվելու ինքնիշխանությունը, ինքը՝ որպես եկեղեցու առաջին սպասավոր, խոտորվել է քրիստոսադիր ճշմարիտ ուղուց, եկեղեցին օտարել է իր տիրոջից՝ ժողովրդից:
Գարեգին Բ-ն ոտնահարել է ժողովրդա-վարության սկզբունքները, եկեղեցին վերածել է ընտրաքարոզչամեքենայի՝ վարչապետի համար, եւ ինքն ու եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից՝ իր անմիջական կառավարման ենթակա Արարատյան առաջնորդության Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ հոգեւորականը կցվել են վարչապետ թեկնածուին առ ի ծառայություն:
Առավել եւս Գարեգին Բ-ն, անտեսելով ընտրության դեռեւս վիճարկվող արդ-յունքները, անժամանակ ողջունել է վարչապետինորպես ընտրված նախա-գահի եւ բարձրաստիճան հոգեւորա-կանների ներկայացուցչությամբ այցելել է վարչապետին՝ իր հավատարմությունը հայտնելու եւ առ ի համբույր «աջոյն նորա»: Գարեգին Բ-ն իր այս արարքով անցել է տարրական բարոյականության սահմանն անգամ եւ Հայ ժողովրդին հասցրել վիրավորանք: Ուստի, մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր անդամներս, Մեր այս ստորագրությամբ հաստատորեն պահանջում ենք Գարեգին Բ-ի հրաժարումը Աստվածահիմն Լուսավորչի Սուրբ Գահից: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավորներ
Հակոբ Ավետիսյան
Անահիտ Հովհաննիսյան
Պարգեւ Բալջյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *