"

ԵԿԵ՚Ք, ՉՓԱԿԵՆՔ Մեր Աչքերն, Ականջներն ու Լեզուն …

Posted on May. 18. 2019

Վերջին ժամանակներս մեծ աղմուկ-աղաղակ է բարձրացել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնոեդների վարքագծի և գործունեության շուրջ տարածված լուրերն ու տեղեկա-տվությունները… և ո՞րն է դրա պատճառը.
Հայ Առաքելական Եկեղեցին, որն ի սկզբանե կոչված է եղել մարկանց մոտեցնելու Աստծուն, քարոզելու նրա Սրբազան 10 պատվիրանները, սատար կանգնելու իր հոտին, բայց, ավաղ, ի՛նքն է հեռացել Աստծուցիր աշխարհիկ վարքուբարքով, ագա-հությամբ, իր պարտականությունների հանդեպ դրսևորած անտարբերությամբ ու քամահրանքով: Հայաստանյան ու սփյուռքյան մամուլը, կայքերը, էլեկտրոնային զանազան պարբերականները հեղեղված են այդ թեմային առնչվող իրարամերժ հոդվածներով ու գրառումներով: Ժողովրդի մի փոքր զանգվածը, որոնք, ըստ երևույթին, այդ հոգևոր հայրերի հետ մտերմիկ, բարեկամական և այլու կապերով են կապված, սկսել է հանդես գալ՝ ի պաշտպանություն հոգևոր այրերի ու Հայրերի… մյուս, ավելի մեծ հատվածը այսինքն հասարակ, իսկական աստվածապաշտ ու աստվածա-վախ ժողովուրդը պահանջում է ավելի անաչառ մոտեցում ներկայացվող փաստերին, որոնք, սակայն միայն խոսքերով պաշտպանելը, դատարկ բաժակի զնգոց է հիշեցնում:
Եթե եկեղեցու և նրա ղեկավարների, հոգևոր հայրերի, բարձրաստիճան հոգևորականների դեմ գրված քննա-դատությունները սխալ են, ապա ինչու՞ նույն այդ “պաշտպանները” չեն փորձում այդ ամենը հերքել փաստերով, ու՞ր էին այդ մարդիկ, այդ ջերմեռանդ պաշտ-պաններն այսքան ժամանակ, ինչու՞ չէին տեսնում սխալները, չէին մեկնաբանում դրանք…
Վեհափառին “Շինարար” անվանելով՝ որևէ առաջ-ընթաց չենք տեսնում նրա՝ այսպես կոչված “շինարարարական գործու-նեության” մեջ՝ ի շահ իր հոտի, ի շահ կարիքի ու թշվառության, անապա-հովության մեջ գտնվող ժողովրդի:
Շարունակ եկեղեցիներ կառուցելը դեռևս ազգ-օգուտ ու հայրենանվեր գործունեություն չէ: Մը՝ս-խելով նվիրատվություն-ներն ու ժառանգությունը՝ տաճարներ կառու-ցելով, սովածին չես կերակրի ու նրա “մատից փուշ չես հանի”: Կարևորը մարդուն հանապազօրյա հացով և իրենց գործունեությամբ կերակրելն ու տանիք տալն է, այդպիսի՛ “շինարարություն” է հարկավոր:
Մենք, իսկապես, այդ ամբողջ տեղեկա-տվությունները ստացողներս, ամենևին էլ հակված չենք դատավորի դեր ստանձելու, սակայն աչք, ականջ ու լեզու փակել այդ աղաղակող փաստերի դեմ ևս հնարավոր չէ:

  • Ովքե՞ր ենք մենք՝
    -Հիսուսի հետևորդները, իսկ հետևորդներին հարիր է ՆՐԱ նման արդարամիտ լինել, գնալ արդարության ճանապարհով. ամոթ է ոչ թե խոսելը, քննադատելը, այլ՝ սխալների մասին լռելը, դրանք չբացահայտելը:
    Առաջին հերթին պետք է կառուցել Հոգու Տաճարը, հետո՝ քարեղեն շինություններ, առաջին հերթին պետք է հաց ու կացարան տալ ծեր ու մանուկին, հետո՝ եկեղեցիներ հիմնել. մի՞թե Աստծուն հաճո կլինի տեսնել տաճարներ ու նրա պատերի տակ ձեռքները պարզած մուրացիկների, անտունների, թշվառների, բուժման հա-մար գումար չունեցող հիվանդների…
    Եկեք մեր աչքերը, լեզուն ու ականջերը չփակենք այդ ամենի առջև, որպեսզի Աստված ողորմած, գթասիրտ լինի մեր հանդեպ:
    Հուսանք, որ առաջիկայում, իսկապես կստանանք արդար, իրավացի և ստույգ տեղեկատվություն և նույնքան արդար ու իրավացի պատասխաններ ու որոշում:
    Արուսյակ Սարգսյան
    Լոս Անջելես, ԱՄՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *