Posted on June. 2. 2019
10 Հուլիս 2013 / blog.mediamall.am
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է, «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԻ ՏՂԱՆ ԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՐՁԱՎ «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանի հետ վիճել է Փարիզում, և որքանով որ ինձ տեղեկություն է հասել, Սրբազանին ասել է, որ պետք է ազդես ֆրանսիական դա-տավարության գործընթացի վրա, որ Տեր Վաչեին արդարացնեն: Նորվան Սրբազանն էլ ասել է, որ սա այն երկիրը չէ, որտեղ կարող ես նման ձևով հարցեր լուծել: Եվ Գարեգին Բ-ն Նորվան Սրբազանին սպառնացել է՝ ասելով, որ եթե չանես՝ Առաքելական եկեղեցուց դուրս կմնաս»,-այս մասին ասել է Տեր Սահակը:
Վերը նշված Տեր Վաչեն սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում: Այդ տարիներից մինչև այսօր եղել է գարեգին ներսիսյանի սիրելի, պաշտելի և հաբրգած ուսանողը: Հայաստանում ծառայելու տարիներին էլ բավականին լուրջ հանցանքներ գործելով միշտ կաթողիկոսը աչք էր փակում տվյալ հոգևորականի վրա: «Չար» լեզուներն ասում են, որ կաթողիկոսի այս աչք փակոցին կապված է այն հանգամանքի հետ, որ Տեր Վաչեն հայր չի ունեցել, կաթողիկոսն էլ ժամանակին այսպես ասած «հայրություն» է արել այդ ընտանիքին: Ով է գարեգինը: Մեծ է նրա ատելությունը սեփական եկեղեցու, գրագետ և զարգացած եկեղեցականի, սեփական ժաղովրդի նկատմամբ: Համիդյան կասկածամտությամբ և անվստահությամբ տառապող կաթողիկոսը իր թեմերի բոլոր եկեղեցիներում սեփական աչքն ու ականջն ունի, որոնք պարբերաբար զեկուցում են թեմակալ առաջնորդի և թեմի ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, եկեղեցականների դժգոհու-թյունների մասին: Եթե նշենք, որ մեր գրեթե բոլոր նվիրապետական աթոռները արհա-մարհանքով են լցված այս կաթողիկոսի հանդեպ /նրանք ավելի իրազեկ են, քան մեր բնակչությունը/, կարելի է ասել, որ կաթողիկոսի վարկանիշը հավասարվել է 0-ի և ունի զուտ տեղական, սահմանափակ իշխանություն:
P. S ԱՅՍ «ԳԻԺ» ԳՐԻԳՈՐԸ՝ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՐԸ, ԸՍՏ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԻՐ ՄԱԿԱՆՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ: ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐ ՁևԱՆԱԼՈՎ՝ ԽՈՒՍԱՓԵԼ Է Ե՛Վ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ՄԵԿՆԵԼՈՒՑ Ե՛Վ ԴԱՍԱԼԻՔԻ ՏԻՏՂՈՍ ԿՐԵԼՈՒՑ: ՄԻ ԳՈՒՑԵ ԱՅՍ Է ՊԱՏՃԱՌԸ գարեգին բ-ի ՀՈԳԵԿԱՆ ԱՆՀԱՎԱ-ՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԴԱԺԱՆ ՀԱՇՎԵՀԱՐ-ԴԱՐՆԵՐԻ, ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՈՒ ԱՆՏՐԱ-ՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ:
Աղբյուր՝https://www.facebook.com/artur.hayrapetyan.7169/posts/290311517779759